
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից
Առաջիկա ամիսներին ամեն ինչ շատերի կյանքում պտտվելու է ճամփորդելու, արևոտ եղանակին երկար քայլելու ու թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս նոր տեղեր բացահայտելու շուրջ։ Իսկ այդ ճանապարհին ամենակարևորը հարմարավետ կոշիկներն են, որ թույլ են տալու իրոք վայելել ամեն պահը։ Հենց այդ փաստից ոգեշնչված Իդրամն ու IDBank-ը նոր ակցիա ունեն ECCO բարձրորակ կոշիկների խանութ սրահների հետ համատեղ։
2025թ․ ապրիլի 8-ից մինչև հունիսի 8-ը ECCO խանութների ցանցում կատարելով վճարումներ IDBank-ի քարտերով կամ QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 20% idcoin չզեղչված տեսականու համար:
Idcoin-ները հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում՝ QR վճարում կատարելու միջոցով։
idcoin-ը հավատարմության թվային միավոր է (1 idocin = 1 դրամ), որը կուտակվում է Idram&IDBank հավելվածով տարբեր արշավների, հավատարմության ծրագրերի, առաջարկների մասնակցելու և պարզապես մեր հաճախորդը լինելու համար։ Այն հնարավոր է օգտագործել ավելի քան 23,500+ վաճառակետերում վճարումներ կատարելիս։
Ակցիայի պայմաններին ծանոթացեք այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ