Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
02/05/2025 12:42
Կիսվել

Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը

Հաշվի առնելով առաջին փուլի ակնհայտ հաջողությունը՝ Impact Hub Yerevan-ը և Ucom-ը հպարտությամբ հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար:

Ծրագիրը հիմնվում է անցյալ տարվա ձեռքբերումների վրա, երբ չորս նորարար թիմեր՝ Flowtric-ը, Lamboo-ն, SmartPot-ը և Solatube Armenia-ն, հաջողությամբ մշակեցին և ներկայացրին նորարարական կանաչ լուծումներ՝ 8-ամսյա ինտենսիվ ուսուցումից հետո, որն ընդգրկում էր բիզնես մոդելավորում, արհեստական բանականություն, ֆինանսավորման ձեռքբերում և այլն: Flowtric-ը, որը 2024 թվականի հաղթողն էր, ստացավ 500,000 ՀՀ դրամ՝ իր նորարարական հիդրոէներգետիկ տեխնոլոգիան ընդլայնելու համար:

«Մենք շատ ուրախ ենք շարունակել այս համագործակցությունը, քանի որ արդյունքներն իսկապես տպավորիչ էին: Կանաչ տեխնոլոգիաները վերջին շրջանում աշխարհում բոլորի ուշադրության կենտրոնում են, և մենք էլ ամեն ինչ կանենք՝ շարունակաբար նպաստելու այդ ուղղության զարգացմանը: Ես լիահույս եմ, որ մասնակիցները կրկին կառաջարկեն հիանալի գաղափարներ և այս փուլի վերջում կհասնեն լավագույն արդյունքների», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Անցյալ տարվա ծրագիրը մեծ անակնկալ էր մեզ համար․ այն բացահայտեց նորարարության բացառիկ մակարդակ և խորապես արմատավորված կանաչ մտածելակերպ, որը գերազանցեց մեր սպասելիքները: Այն ապացուցեց, որ Հայաստանն ունի իրական ներուժ՝ առաջատար դառնալու կանաչ նորարարությունների ոլորտում: Այժմ մենք ուրախ ենք աջակցել նորարարների նոր խմբի՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գործիքները՝ իրենց համարձակ գաղափարները իրականություն դարձնելու համար», – նշել է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Մեկամյա ինկուբացիոն ծրագրի նոր փուլն առաջարկում է գործնական սեմինարներ, փորձագիտական մենթորություն ոլորտի առաջատարների կողմից, մուտք դեպի Impact Hub-ի համաշխարհային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 100 վայր ամբողջ աշխարհում, ֆինանսավորման հնարավորություններ՝ լավագույն թիմերից յուրաքանչյուրին տրամադրելով 400 000 ՀՀ դրամ:

Ծրագիրը փնտրում է նոր տեսլական ունեցող անհատների և թիմերի, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայունության առանցքային ոլորտներում, ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխը, էկոտուրիզմը և շրջանաձև տնտեսությունը: Անկախ նրանից՝ դուք սկսնակ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռնարկատեր՝ պատրաստի նախատիպով և ընդլայնման նպատակով, այս ծրագիրը կատարյալ միջավայր է զարգանալու և աճելու համար: Բոլոր հետաքրքրված թիմերն ու անձինք կարող են ներկայացնել իրենց հայտը մինչև 2025 թվականի մայիսի 11-ը՝ ընտրությանը մասնակցելու համար:

Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41