Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Աշխարհի ամենահարուստ կինը Էլիս Ուոլթոնն է. ովքեր կան աշխարհի ամենահարուստ կանանց տասնյակում
02/05/2025 19:52
Կիսվել

Աշխարհի ամենահարուստ կինը Էլիս Ուոլթոնն է. ովքեր կան աշխարհի ամենահարուստ կանանց տասնյակում

Այս տարի մոլորակի 3028 միլիարդատերերից 406-ը կանայք են, մինչդեռ նախորդ տարի նրանք 369 էին: Լավ է, որ միլիարդատերերի ցանկում կանայք շատանում են, բայց նրանց թիվը շատ դանդաղ է աճում:

Աշխարհի տասը ամենահարուստ կանանցից 9-ն ունեցվածքը ստացել է որպես ժառանգություն: Իսկ աշխարհի կին միլիարդատերերի շարքում 113-ն է ինքնուրույն հասել առկա կարողությանը:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի 10 ամենահարուստ կանանց:

10-յակը բացում է Մելինա Գեյթսը՝ 30.4 միլիարդ դոլար կարողությամբ: Նա միլիարդատերերի ցանկում հայտնվեց 2021-ից՝ Բիլ Գեյթսից ամուսնալուծվելու և դրա հետևանքով 25 միլիարդ դոլար ստանալու արդյունքում:

Հաջորդը Մերիլին Սայմոնսն է՝  31 միլիարդ դոլար ունեցվածքով: Նա  Ջիմ Սայմոնսի այրին է:

8-րդը Միրիամ Ադելսոնն է՝ 32.1 միլիարդ դոլարով: Նա Շելդոն Ադելսոնի այրին է: Շելդոն Ադելսոն աշխարհի ամենամեծ խաղատան՝ «Las Vegas Sands Corporation»-ի հիմնադիրն էր:

7-րդն Աբիգայիլ Ջոնսոնն է: Նրա ունեցվածքը գնահատվում է 32.7 միլիարդ դոլար: Իր ունեցվածքում նշանակալի բաժին ունեն պապի հիմնած ընկերության բաժնետոմսերը:

Սավիթրի Ջինդալն ունի 35.5 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով նա 6-րդ ամենահարուստ կինն է աշխարհում: Նա միլիարդատեր է դարձել ամուսնու շնորհիվ, որը 2005-ին զոհվելլ է ուղղաթիռի վթարի հետևանքով:

Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը 5-րդն է՝ 37.7 միլիարդ դոլարով: Նա այս ցանկում է հայտնվում 3-րդ տարին անընդմեջ: Նա խոշոր բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր է և միակ ինքնագործ կինն այս ցանկում:

4-րդ տեղում Ժակլին Մարսն է՝ 42.6 միլիարդ դոլար կարողությամբ: Իր ունեցվածքի համար նա պարտական է պապի ստեղծած ընկերությանը, որն աշխարհահռչակ մի քանի բրենդի արտադրությամբ է զբաղվում՝ ներառելով M&Ms-ը, Snickers-ը, Wrigley’s-ը և Pedigree-ն:

Աշխարհի ամենահարուստ կանանց եռյակը բացում է Ջուլիա Կոխը՝ 74.2 միլիարդ դոլար կարողությամբ: Նա
Դեյվիդ Կոխի այրին է:

2-րդը L’Oréal կայսրության ժառանգորդ Ֆրանսուզա Բետանկուր Մեյերսն է: Նրա կարողությունը գնահատվում է 81.6 միլիարդ դոլար: Նախորդ տարի աշխարհի ամենահարուստ կինն էր, բայց որի կապիտալի աճին խանգարեց վաճառքների նվազումը:

Եվ վերջապես, աշխարհի ամենահարուստ կինն Էլիս Ուոլթոնն է: Նա Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի միակ դուստրն է: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 101 միլիարդ դոլար:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41