Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինչպիսին կլինի ամենաբարակ iPhone-ը
05/05/2025 12:04
Կիսվել

Ինչպիսին կլինի ամենաբարակ iPhone-ը

AppleTrack նախագծի հեղինակները բացահայտել են iPhone 17 Air-ի մանրամասները, որը պետք է թողարկվի աշնանը։

Ըստ ներքին աղբյուրների՝ iPhone 17 Air-ը կունենա 6.6 դյույմանոց էկրան և ընդամենը 5.5 միլիմետր հաստությամբ հիմնակմախք։ Համեմատության համար, ներկայիս iPhone 16 Pro-ի հաստությունը 8.25 միլիմետր է։ Սա 17 Air-ը դարձնում է Apple-ի ամենանուրբ սմարթֆոնը։

AppleTrack-ի հեղինակները նշել են, որ այս նվաճմանը հասնելու համար Apple-ի ինժեներները ստիպված են եղել մի շարք զիջումների գնալ։ Այսպիսով, նրանք փոխել են որոշ մասերի դիզայնը և դասավորությունը՝ բաղադրիչները բարակ պատյանի մեջ տեղավորելու համար։ iPhone 17 Air-ի առանձնահատկություններից մեկը կլինի USB-C-ն, որը կգտնվի հետևի վահանակին ավելի մոտ։

IDram

Բացի այդ, բարձրախոսների ցանցերը կունենան ընդամենը երկուական անցք յուրաքանչյուր կողմում, մինչդեռ ներկայիս Apple սմարթֆոններն ունեն հինգական անցք ձախ և աջ կողմերում։ Հավանաբար տարածք խնայելու համար դիզայներներն ու ինժեներները նախագծել են սարքը միայն մեկ տեսախցիկով և նաև հեռացրել ֆիզիկական SIM քարտի համար նախատեսված հատվածը։

Բացի այդ, iPhone 17 Air-ը կունենա փոքր մարտկոց, սակայն դրա աշխատանքի տևողությունը նույնը կլինի, ինչ Apple-ի մյուս սմարթֆոններում։ Սարքը կստանա նաև էներգաարդյունավետ C1 մոդեմ, որը նախկինում դեբյուտել էր iPhone 16e-ում։

Ապրիլի վերջին Fixed Focus Digital մականունով հայտնի մի աղբյուր հայտարարեց, որ Apple-ը պլանավորել է նոր էժան սմարթֆոնի թողարկումը 2026 թվականի մայիսին։ Ամենայն հավանականությամբ, iPhone 17e-ն կարժենա 599 դոլար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52