Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ
05/05/2025 15:52
Կիսվել

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները և արդյունքները։

Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին և էքսպոյին ընդառաջ։

Այս ոչ ավանդական ձևաչափն ընտրվել է, քանի որ ֆորումն ինքնին դուրս է ավանդական մոտեցումներից։ Նպատակ ունենալով ադապտացնել թվային ենթակառուցվածքները, կիբեռանվտանգությունը և արհեստական բանականությունն մեր ապագային, ֆորումի կազմակերպիչները փորձում են հնարավորինս լայն լսարանին ծանոթացնել այս անհրաժեշտ միտումների և տեխնոլոգիաների հետ։

Նախաճաշի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին ներկայացվեց Silicon Mountains-ի պատմությունը, փորձն ու ձեռքբերումները 2019-ից ի վեր, քննարկվեցին Լոռիում ներկայացվելիք թեմաները, առաջարկվեցին գործիքներ ու կոնտեքստ՝ տեխնոլոգիական բովանդակությունը հանրամատչելի դարձնելու համար։

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի կազմակերպիչների, խոսնակների ու լրագրողների քննարկումը համակարգում էր «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն» պանելի մոդերատոր, «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր Գայանե Մանուկյանը։

Նախաճաշի մասնակիցների թվում էին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Յանդեքս» Հայաստան և Վրաստանի ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը։

«Silicon Mountains-ը տեխնոլոգիական ֆորում է, սակայն այն միայն տեխնոլոգիական համայնքի համար չէ։ Այն նախատեսված է և՛ գործարարների, և՛ դպրոցականների, ինչպես նաև ցանկացած քաղաքացու համար։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ՏՀՏ-ն ոչ միայն ոլորտ է, այլ նաև երկրի զարգացման գլխավոր լոկոմոտիվը և գործիքը։ Շատ կարևոր է նման ֆորում անցկացնել մարզում, որովհետև այնտեղ առկա է ավելի մեծ զարգացման պոտենցիալ, քան Երևանում», – ասել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Նման միջոցառումների անցկացմանն աջակցելու մեր հիմնական նպատակն է տեխնոլոգիաների մասին քննարկումներն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնել մեր երկրի համար։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, որ բոլորիս ապագան տեխնոլոգիաների հետ է կապված։ Վստահ եմ, որ զանգվածային լրատվամիջոցների դերն այս հարցում կարող է շատ մեծ լինել, եթե տեխնոլոգիական ու լրագրողական համայնքների միջև լինի փոխըմբռնում ու ընդհանուր նպատակի շուրջ համաձայնություն», – նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս միջոցառումը միայն տեխնոլոգիաների մասին չէ. այն ծանրության կենտրոնը տարածաշրջան տեղափոխելու, գիտելիքների բացերը լրացնելու և Հայաստանի թվային ապագան միասնականորեն կառուցելու մասին է։ 2019 թվականից ի վեր Silicon Mountains-ը դարձել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումներից մեկը։ Այս տարի մեր հիմնական ուղերձը հստակ է. նորարարությունը պետք է լինի ներառական, և թվային փոխակերպումը պետք է հասնի Հայաստանի յուրաքանչյուր անկյուն։ Ահա այս պատճառով Silicon Mountains-ը գնում է Լոռի», – ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի շրջանակում  տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով՝ թվայնացման վերաբերյալ տարբեր տնտեսական ոլորտներում և կիբեռանվտանգության աճող նշանակության մասին արհեստական բանականության դարաշրջանում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25