
Երևանում սկսել են կառուցել ապագաի շենքերը
Ժամանակակից շինարարությունը գնալով ավելի է կենտրոնանում ոչ միայն հարմարավետության ու ճարտարապետական լուծումների, այլև էներգախնայողության վրա։ Հաշվի առնելով կյանքի ամենատարբեր ոլորտներում խելացի համակարգեր ներդրելու տենդենցը՝ զարգացած երկրներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում բոլոր այն գործոններին, որոնք նպատասում են իրենց արտադրանքի թե՛ երկարակեցությանը և թե՛ պիտանելիության ժամկետի երկարաձգելուն։ Այլ խոսքերով՝ կառուցապատողները կանգնել են այնպիսի շենք-շինություններ կառուցելու խնդրի առջև, որոնք կհամապատասխանեն ապագայի պահանջներին ու ստանդարտներին։
Էներգախնայողությունն ապագայի կարևոր չափանիշներից մեկն է։ Արդեն իսկ մշակված են շենքերի էներգախնայողության չափորոշիչներ, որոնցից ամենաբարձրը A++ դասի էներգաարդյունավետության շենքերն են։
Էներգաարդյունավետության ցուցանիշը հաշվարկվում է շենքերի նախագծերի էներգետիկ աուդիտի հիման վրա, հաշվի առնելով շենքերի պատերի, ծածկի, հատակի ջերմամեկուսացվածությունը, ինչպես նաև օդափոխությունը և ջեռուցումը:
Այս դասակարգումը հիմնականում ընդունված է Եվրոպայում և այլ զարգացած երկրներում, իսկ հիմա նաև Հայաստանում։ Այդպիսի շենքին համապատասխանելու համար անհրաժեշտ է մի շարք ճարտարապետական, ինժեներական, նախագծային և կառավարման միջոցառումների համադրում, որոնցից են օրինակ բարձր ջերմամեկուսիչ նյութերը, շենքերում երկփեղկ կամ եռափեղկ պատուհանների առկայություն, էներգախնայող ձեռուցման, հովացման, օդափոխման համակարգերը, վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրումը և այլն։
Սա ճարտարապետական բարդ լուծումների և նորագույն տեխնոլոգիաների համադրում է, որը, ցավոք, շատերի համար դեռևս անհասանելի իրականություն է։
Սակայն, ի ուրախություն հայ սպառողների, Հայաստանում արդեն իրականացվում է նման կարգի բարձրորակ կառուցապատում։ Խոսքը Նոր Նորքի բարձունքում կառուցվող Gyurjyan Cascade բնակելի համալիրի մասին է, որի շենքերը համապատասխանելու են էներգաարդյունավետության A++ դասին։
Ինչպես նշում են թաղամասի կառուցապատողները՝ Արտքոմփանիի ներկայացուցիչները, տարիներ շարունակ իրենք աշխատել են ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստան բերելու և մեր երկրում միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
Այսօր նրանց ջանքերով Հայաստանում առաջին անգամ կառուցվում են A++ էներգաարդյունավետության դասի շենքեր։
Gyurjyan Cascade բնակելի համալիրը շահագործման կհանձնվի 2028 թվականի ամռանը։ Այն ժամանակակից ենթակառուցվածքներով թաղամաս է՝ հարուստ զբոսայգիներով, խաղահրապարակներով, հանգստյան գոտիներով, խանութներով, սրճարաններով և այլն։ Թաղամասի կենտրոնական հատվածում կառուցվում է Երևանի նոր կասկադը, որն առանձնահատուկ հմայք է հաղորդում թաղամասին։
Gyurjyan Cascade թաղամասի բնակարանները մեծ պահանջարկ են վայելում քաղաքացիների շրջանում։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները նշում են, որ վաճառքներն առաջընթաց տեմպով են իրականացվում։
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ A++ էներգաարդյունավետության դասի շենքերը կարող են դառնալ ներդրումային գրավիչ առաջարկ՝ հաշվի առնելով, որ ապագայի քաղաքներում գնահատվելու են ոչ թե պատերի քանակը, այլ էներգիայի խելացի օգտագործման հնարավորությունը։ Իսկ բնակիչների համար սա նշանակում է ոչ միայն հարմարավետ կյանք, այլև կայուն ապագա՝ կրճատված ծախսերով և նվազած ածխաթթու գազի արտանետումներով։
Ի հավելումն A++ դասի շենքերի՝ Gyurjyan Cascade թաղամասն ունենալու է նաև արևային կայաններ, որոնց կողմից գեներացվող հզորությունների հաշվին փոխհատուցվելու է բնակիչների համատիրության ամսավճարները կամ էլ՝ ներտնային հոսանքի վճարները։
Ընտրությունը հենց Gyurjyan Cascade թաղամասի բնակիչներինն է լինելու։