Բիզնես

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+0.00
EUR BUY - 429.00-1.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 64.85-0.86 WTI - 61.93-0.90
COMEX:  GOLD - 3226.60+0.66 SILVER - 32.60+0.52
COMEX:  PLATINUM - 991.60+0.25
LME:  ALUMINIUM - 2481.50-1.86 COPPER - 9447.50-1.66
LME:  NICKEL - 15648.00-1.41 TIN - 32816.00+0.01
LME:  LEAD - 2000.00+0.18 ZINC - 2691.50-2.66
FOREX:  USD/JPY - 145.06-0.38 EUR/GBP - 1.1204+0.37
FOREX:  EUR/USD - 1.1204+0.37 GBP/USD - 1.3314+0.32
STOCKS RUS:  RTSI - 1107.81-0.55
STOCKS US: DOW JONES - 42654.74+0.78 NASDAQ - 19211.10+0.52
STOCKS US: S&P 500 - 5958.38+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 37498.63-0.68 TOPIX - 2738.39-0.08
STOCKS CHINA:  HANG SENG - 23332.72-0.05 SSEC - 3367.58+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8684.56+0.59 CAC40 - 7886.69+0.42
STOCKS EUR:  DAX - 23767.43+0.30
19/05/2025  CBA:  USD - 386.20-0.13 GBP - 516.97+3.46
19/05/2025  CBA:  EURO - 435.48+2.79
19/05/2025  CBA:  GOLD - 39521.00-114.00 SILVER - 399.01+0.49
Չինաստանում արտադրության է դրվել BYD Blade մարտկոցներով FAW-Toyota bZ5 էլեկտրական քրոսովերը
19/05/2025 18:30
Կիսվել

Չինաստանում արտադրության է դրվել BYD Blade մարտկոցներով FAW-Toyota bZ5 էլեկտրական քրոսովերը

Մայիսի 16-ին FAW ընկերության Տյանցզինի գործարանում արտադրական գծից դուրս եկավ սերիական FAW-Toyota bZ5 էլեկտրական քրոսովերի առաջին օրինակը։ Նորույթի վաճառքը Չինաստանում կմեկնարկի հունիսին։

Ավտոմեքենան կառուցված է e-TNGA (Toyota New Global Architecture) հարթակի վրա։ Գծային երկարությունը կազմում է 4780 մմ, իսկ անվային բազան՝ 2880 մմ։ Մոդելն ունի էլեկտրական շարժիչ՝ 200 կՎտ կամ 268 ձիաուժ հզորությամբ, որը մատակարարվում է BYD-ի դուստր ընկերություն FinDreams-ի կողմից։

Ռեգո Ինշուրանս

Մարտկոցներն էլ մշակվել են BYD-ի կողմից․ օգտագործվում են Blade տեսակի լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցներ՝ երկու տարբեր հզորությամբ՝

65.28 կՎտ/ժ — մինչև 550 կմ ընթացք,

73.984 կՎտ/ժ — մինչև 630 կմ ընթացք։

Մեքենայի կարևորագույն առանձնահատկություններից է քաղաքային պայմանների համար հարմարեցված Momenta 5.0 կիսաինքնավար համակարգը։ Այն ներառում է 33 սենսոր, այդ թվում՝ տարածության մեջ մարմնի դիրքը և հեռավորությունը որոշող համակարգ, հինգ միլիմետրային ռադար և յոթ տեսախցիկ։ Սրահում առկա է ինը անվտանգության բարձիկ։

Նախնական պատվերները Չինաստանում ընդունվել են դեռ ապրիլից։ 550 կմ ընթացքով տարբերակի մեկնարկային գինը 130 000 յուան է՝ մոտ 18 000 դոլար։ Նույն ընթացքով, բայց վարորդի օժանդակ համակարգերով հագեցած տարբերակն արժե 160 000 յուան՝ մոտ 22 200 դոլար։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/05/2025
դրամ
Դոլար (USD)
386.20
-0.13
Եվրո (EUR)
435.48
+2.79
Ռուբլի (RUR)
4.80
+0.02
Լարի (GEL)
141.00
-0.02
39521.00
-114.00
Արծաթ
399.01
+0.49