Բիզնես

USD BUY - 383.00+0.50 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 433.00+4.00 EUR SELL - 439.00+2.00
OIL:  BRENT - 63.84-2.79 WTI - 60.65-3.21
COMEX:  GOLD - 3292.80+0.64 SILVER - 33.08-0.69
COMEX:  PLATINUM - 1077.00-0.28
LME:  ALUMINIUM - 2468.50-0.66 COPPER - 9565.00-0.33
LME:  NICKEL - 15011.00-2.58 TIN - 31636.00-2.92
LME:  LEAD - 1982.50-0.15 ZINC - 2687.00-0.68
FOREX:  USD/JPY - 143.82-1.32 EUR/GBP - 1.1349+0.89
FOREX:  EUR/USD - 1.1349+0.89 GBP/USD - 1.3471+0.28
STOCKS RUS:  RTSI - 1127.68+2.31
STOCKS US: DOW JONES - 42215.73+0.28 NASDAQ - 19175.87+0.39
STOCKS US: S&P 500 - 5912.17+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38432.98+1.88 TOPIX - 2812.02+1.54
STOCKS CHINA:  HANG SENG - 23573.38+0.82 SSEC - 3363.45+0.68
STOCKS EUR:  FTSE100 - 8716.45-0.11 CAC40 - 7779.72-0.11
STOCKS EUR:  DAX - 23933.23-0.44
29/05/2025  CBA:  USD - 384.15-0.21 GBP - 517.53-3.01
29/05/2025  CBA:  EURO - 433.59-2.43
29/05/2025  CBA:  GOLD - 40768-539 SILVER - 519.94+0
Telegram-ը թողարկել է 1.7 միլիարդ դոլարի հնգամյա պարտատոմսեր
30/05/2025 13:33
Կիսվել

Telegram-ը թողարկել է 1.7 միլիարդ դոլարի հնգամյա պարտատոմսեր

Telegram-ը հաջողությամբ ավարտել է 9% տոկոսադրույքով 1.7 միլիարդ դոլարի հնգամյա պարտատոմսերի տեղաբաշխումը։ Այս մասին հայտարարել է ծառայության հիմնադիր Պավել Դուրովը։

Սկզբում նախատեսվում էր ներգրավել 1.5 միլիարդ դոլար, սակայն ներդրողների կողմից բարձր պահանջարկը թույլ տվեց մեզ մեծացնել թողարկման ծավալը։

«Այս նոր ֆինանսավորման շնորհիվ մենք այժմ ունենք ավելի քան բավարար ռեսուրսներ մեր պարտատոմսերի մնացած մասը 2026 թվականին մարելու համար», – նշել է Դուրովը։

Նոր պարտատոմսերը կմարվեն 2030 թվականի հունիսին։ Նախկինում թողարկված 2026 թվականի մարտին մարման ժամկետ ունեցող ավելի քան 950 միլիոն դոլարի պարտատոմսերը փոխանակվել են նոր թողարկման հետ։

Մարտի 19-ին Դուրովը հայտարարեց, որ Telegram-ը մեսենջերների համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն չինական WeChat-ին։ Նրա խոսքով՝ Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 1 միլիարդը։

Օգտատերերի ներգրավվածությունը նույնպես աճ է գրանցում. միջինում յուրաքանչյուր օգտատեր օրական 21 անգամ բացում է հավելվածը և օրական մոտ 41 րոպե անցկացնում դրանում։ Ծառայության ֆինանսական ցուցանիշները նույնպես բարելավվում են. 2024 թվականին Telegram-ի շահույթը կազմել է 547 միլիոն դոլար։

29/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.15
-0.21
Եվրո (EUR)
433.59
-2.43
Ռուբլի (RUR)
4.8762
+0.0725
Լարի (GEL)
140.56
+0
40768
-539
Արծաթ
519.94
+0