Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ
02/06/2025 13:49
Կիսվել

Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

Մայիսի 27-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 13 սպորտի ֆեդերացիաների դրամական պարգևների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ: «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Գիլոյանը պատմել է, թե ինչպես դեռ 2024 թ. Բադալյանների ընտանիքի հետ զրույցից հետո ծրագիրն արժանացել է բարեհաճ վերաբերմունքի և հայտարարվել էր, որ առաջիկա յոթ տարիների ընթացքում հայկական սպորտի զարգացման համար ծախսվելու է հինգ միլիոն թոքեն:

Նախորդ տարի  մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին, մերսողներին, ֆեդերացիաներին 714,000 թոքենին է տրամադրվել  տարբեր առաջնությունների անցկացման համար: Այս տարի փետրվարին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո որոշվել է, որ դրամաշնորհ կստանան նաև այն ֆեդերացիաները, որոնք առաջատար են, ուժեղ և փառքով են պսակում մեր երկրի պատիվը: Գումարը տրվելու է փուլ առ փուլ. արդեն կա 81 պարգևատրվող Եվրոպայի առաջնության բոլոր մարզաձևերում, և տարեվերջին Աշխարհի առաջնության գրանցված արդյունքներով կբաշխվի գումարի մնացած մասը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակում է մնալ հայկական սպորտի կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ ձեր հաղթանակների ու հաջողությունների կապակցությամբ: Մենք հպարտանում ենք դրանցով ու շատ ենք գնահատում. ոչ միայն մարզիկների, այլ նաև մարզիչների, բժիշկների, հոգեբանների և աջակից անձակազմի դերն այդ ամբողջում: Առ այսօր Ֆասթեքսը տրամադրել է հայկական սպորտի զարգացման համար շուրջ 950 միլիոն դրամ»:

Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը հայտարարել է, որ տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ դարձավ արծաթե մեդալակիր: Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության արդյունքում էլ հայ մարզիկներն ունեցել են առաջին երկու բրոնզե մեդալները:

«Շատ շնորհակալություն Բադալյան ընտանիքին: Սպորտը ձեր կարիքը շատ ունի»,- ընդգծել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը:

Հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը շեշտել է, որ Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է, և պետք է զերծ մնալ արգելված խթանիչներից. «Ամենակարևոր պահին այս օգնությունը եկավ մեզ: Վեց տարի քրտնաջան աշխատանքից հետո Հայաստանի Հանրապետությունը կունենա իրավունք մոտակա 12 տարին միշտ մասնակցել օլիմպիական խաղերին: Եվ կաշխատենք արդարացնել ձեր վստահությունը»:

Դրամական աջակցություն է տրամադրվել Կարատեի (8 մլն), Բասկետբոլի (8 մլն), Վոլեյբոլի (8 մլն), Շախմատի ուսանողական-մարզական (8 մլն), Սպորտային պարերի (8 մլն), Ծանրամարտի (10 մլն), Ըմբշամարտի (9 մլն), Շախմատի (3 մլն), Հրաձգության (4 մլն), Հակադոպինգային (4 մլն), Սպորտային մարմնամարզության (3 մլն) ֆեդերացիաներին:

Պարգևատրման արարողությունից հետո սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել Բադալյանների ընտանիքին: Ընդհանուր առմամբ՝ Ֆասթեքսը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ֆեդերացիաներին տրամադրել է 276 մլն դրամ՝ շարունակելով աջակցել հայկական սպորտի զարգացմանը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36