
Կախա Կալաձեն Թբիլիսիում գրանցել է նոր ընկերություն՝ Kala Capital
Հայտնի ֆուտբոլիստ, այժմ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիում նոր ընկերություն է գրանցել՝ Kala Capital:
Ինչպես նշված է Բիզնես ռեեստրում, ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2025 թվականի մայիսի 13-ին, երբ որպես տնօրեն ռեեստրում նշված է եղել Կախաբեր Կոբայվանովը, որն ունի Վրաստանի և Իսրայելի քաղաքացիություն։
Հունիսի 4-ին ռեեստրում կատարվել են փոփոխություններ, և նրա փոխարեն տնօրեն է նշանակվել Լանա Խասիդաշվիլին։
Բիզնես ռեեստրի տվյալներով՝ 2025 թվականի մարտի դրությամբ Լանա Խասիդաշվիլին նաև տնօրեն է եղել 2024-ի ապրիլին գրանցված «Շուֆութ Քորպորեյշն» ՍՊԸ-ում:
Հիշեցնենք, որ այս պահին Բիզնես ռեեստրում գրանցված է Կալաձեի ևս մեկ ընկերություն՝ «Կալաձե» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2007 թվականին: Գործունեության ոլորտներն են ներդրումները, բանկային և հարակից ծառայությունները։ Բացի այդ, 2024 թվականի հունվարին ներկայացված հայտարարագրում նշված է, որ նա հանդիսանում է «Cala Capital France.Paris» ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր։