Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սամսունգի ինովացիոն կամպուսում տեղի ունեցավ 3-րդ սերնդի ավարտական վկայականների հանձնման արարողությունը
11/06/2025 11:11
Կիսվել

Սամսունգի ինովացիոն կամպուսում տեղի ունեցավ 3-րդ սերնդի ավարտական վկայականների հանձնման արարողությունը

Մայիսի 31-ին տեղի ունեցավ Սամսունգ Էլեկտրոնիքսի և UWC Դիլիջանի համատեղ Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստան կրթական ծրագրի շրջանավարտների 3-րդ սերնդի ավարտական արարողությունը։ Այս տարի երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից շուրջ 100 երեխա հաջողությամբ ավարտեցին Սամսունգի 9-ամսյա ֆորմալ դասընթացը։ Այն ներառում է 144 ժամ (շաբաթական 4 ժամ) առկա ուսուցում, այնուհետև աշխատանք Android-ի համար նախատեսված հավելվածի անհատական նախագծի վրա։ Դասընթացը բաղկացած է 5 մոդուլից.

  • Java ծրագրավորման հիմունքներ,
  • Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
  • Android հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ,
  • Հավելվածների սերվերային մասին մշակման հիմունքներ:

Դասընթացի ավարտին ուսանողներն իրենց նախագծերը ներկայացնում են գնահատող հանձնաժողովին, որը բաղկացած է Սամսունգի կողմից հավաստագրված ուսուցիչներից, համակարգչային գիտության ոլորտի մասնագետներից և բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներից։ Հայաստանի՝ այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքի գնահատականների ցուցանիշը գերազանցել է այլ երկրների ուսանողների ցուցանիշներին։

UWC Դիլիջանը և աշխարհի տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսը Սամսունգի ինովացիոն կամպուս հիմնեցին Հայաստանում, Դիլիջան քաղաքում, 2021 թվականին։ Նախաձեռնության նպատակն է կրթության միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանը՝ զարգացնելով հայ երեխաների ՏՏ հմտությունները և փոխանցելով Android-ի ծրագրավորման գիտելիքներ։ Սամսունգ Էլեկտրոնիքսը լաբորատորիան համալրել է ժամանակակից սարքերով, այդ թվում՝ 25 համակարգչային կայաններով, սմարթ գրատախտակներով և այլ սարքերով, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրականացնելու համար։

Սկսած 2025-2026 ուսումնական տարվանից, Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանը, Սամսունգի նորացված ֆինանսավորմամբ, ընթացիկ ծրագրին զուգահեռ կմեկնարկի արհեստական բանականության դասընթաց համալսարանական ուսանողների համար։ Դիմորդներից ակնկալվում է մաթեմատիկայի կուռ գիտելիք, ներառյալ գծային հանրահաշիվ, հավանականություն և վիճակագրություն։ Սամսունգի մասնագետների մշակած դասընթացով իրականացվում է մեքենայական ուսուցման և նեյրոնային ցանցերի խորացված ուսուցում ՝ համակարգչային տեսողության և բնական լեզվի մշակման մեջ գործնական կիրառություններով։

«Մենք չափազանց հպարտ ենք Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի շրջանավարտների ձեռքբերումներով։ Վստահ ենք, որ Սամսունգի նորարարական ուսումնական դասընթացն ավարտած երեխաները պատրաստ են շարունակել կրթությունը և կարիերա սկսել ՏՏ ոլորտում՝  այսպիսով իրենց ներդրումը կատարելով Հայաստանի ՏՏ կենտրոնի համբավն ամրապնդելու գործում։ Միևնույն ժամանակ Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանը նոր հանձնառություն է ստանձնել՝ մեկնարկելով բուհական ուսանողների համար նախատեսված ԱԲ դասընթացը», – ասաց Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը։

Արդեն ընդունվում են 14-16 տարեկանների համար նախատեսված Անդրոիդ հավելվածների մշակման դասընթացի և բուհական ուսանողների համար նախատեսված ԱԲ դասընթացի հայտադիմումներ։ Երկու դասընթացներն էլ ֆինանսավորվում են Սամսունգի կողմից և անվճար են մասնակիցների համար։

Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարներով և տեխնոլոգիաներով: Ընկերությունըվերաձևում է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցային համակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:

Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնելերիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներին, այդ թվում արհեստական բանականություն (ԱԲ) և իրերի ինտերնետ, ուսուցանում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի ավելի քան 40 երկրում:

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014թ, Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայում ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից և 80 հոգանոց անձնակազմ 15 երկրից։ UWC Դիլիջանում դասավանդվում է «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» կրթական ծրագիրը, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-18 տարեկան երիտասարդների համար: UWC Դիլիջանը Միացյալ աշխարհի քոլեջներ շարժման անդամ 18 դպրոցներից մեկն է: Շարժման անդամ են նաև շուրջ 160 երկրում գործող ազգային ընտրող հանձնաժողովները: Ուսանողների ընտրության քաղաքականությունն իրականացվում է համաձայն Միացյալ աշխարհի քոլեջներ շարժման սահմանած կարգի և պահանջների: UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52