Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը
20/06/2025 18:56
Կիսվել

Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը

Ըստ Forbes-ի 2025-ի միլիարդատերերի ցուցակի՝ այս տարի 15 մարդ ունի ավելի քան 100 միլիարդ դոլար կարողություն, նրանց ընդհանուր ունեցվածքը կազմում է 2.4 տրիլիոն դոլար, ինչը համարժեք է աշխարհի 1500 ամենաաղքատ միլիարդատերերի ընդհանուր կարողությանը։

2023 թվականին այդպիսի մարդիկ ընդամենը 6-ն էին։ Այսօր նրանցից երեքը նույնիսկ գերազանցել են 200 միլիարդ դոլարի շեմը։

15. Էլիս Ուոլթոն հայտնի է որպես Crystal Bridges արվեստի թանգարանի հիմնադիր և Alice L. Walton բժշկական դպրոցի հիմնադիր: Նա Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի միակ դուստրն է: Նրա կարողությունը գնահատվում է 101 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով, ի դեպ, նա գլխավորում է աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշը: Այս մեկում, սակայն, 15-րդն է:

14. Մայքլ Բլումբերգի կարողությունը գնահատվում է 105 միլիարդ դոլար: Նա Bloomberg LP-ի սեփականատերն է:
Գործարարն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Նա 1 միլիարդ նվիրաբերել է Johns Hopkins համալսարանին։ Ընդհանուր ներդրումները 4.6 միլիարդ դոլարի են հասնում։

13. Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ունեցվածքը 108 միլիարդ դոլար է: Նրա կարողությունը նվազել է հիմնականում ամուսնալուծության պայմանավորվածությունների վերագնահատման պատճառով։

12. Ջիմ Ուոլթոնի և իր ընտանիքի ունեցվածքը գննահատվում է 109 միլիարդ դոլար: Walmart խանութների ցանցի կառավարման գործում Ուոլթոնի ժառանգները ակտիվորեն ներգրավված են:

11. Ուոլթոնների գերդաստանից երրորդ ընտանիքը Ռոբ Ուոլթոնի ընտանիքն է՝ աշխարհի ամենհարուստ մարդկանց ցանկում ներգրավված: Ռոբ Ուոլթոնի ընտանիքի ունեցվածքը 110 միլիարդ դոլար է: Աղբյուրը կրկին Walmart-ն է:

10. Սթիվ Բալմերն ունի 118 միլիարդ դոլար կարողություն: Նրա ունեցվածքի աղբյուրը Microsoft-ն է, որից հետո հաջող ներդրումներ է արել՝ մասնավորապես L.A. Clippers թիմում և նոր կառուցված Intuit Dome մարզահամալիրում։

9. Իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգայի ունեցվածքը հիմնականում գոյանում է Zara-ից ու Inditex-ից: Zara-ի բաժնետոմսերի աճն ու կորպորատիվ շահաբաժինները նրա կարողությունը բարձրացրել են ռեկորդային մակարդակի։
Այժմ նրա կարողությունը գնահատվում է 124 միլիարդ դոլար:

8. Սերգեյ Բրինը ակտիվորեն ներգրավված է Google-ի AI նախագծերում՝ մասնավորապես Gemini մոդելների զարգացման մեջ: Հենց Google-ի շնորհիվ էլ նրա կարողությունը հասել է 138 միլիարդ դոլարի:

7. Լարի Փեյջի կարողությունը գնահատվում է 144 միլիարդ դոլար: Alphabet-ի բաժնետոմսերի աճը ավելացրել է նրա կարողությունը։ Այժմ գործարարն աշխատում է նոր AI-արտադրական ընկերության վրա։

6. Ուորեն Բաֆեթի կարողությունը 154 միլիարդ դոլար է: Ամերիկացի գործարարը չի շտապում ներդրումներ անել: Նա 2024-ին վաճառել է 134 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր։

5. LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Արնոն 1 տարի առաջ աշխարհի ամենահարուստ մարդն էր, սակայն շքեղ ապրանքների շուկայի անկումը նրան արժեցել է 55 միլիարդ դոլար: Այժմ ֆրանսիացի գործարարի կարողությունը գնահատվում է 178 միլիարդ դոլար:

4. Oracle-ի բաժնետոմսերի գնի աճի շնորհիվ Լարի Էլիսոնի կարողությունը մեկ տարում ավելացել է 51 միլիարդ դոլարով։ Նրա կարողությունը գնահատվում է 192 միլիարդ դոլար:

3. Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը բացում է Ջեֆ Բեզոսը՝ 215 միլիարդ դոլար կարողությամբ:
Amazon-ի հիմնադիրը շարունակում է ներդրումներ անել՝ հատկապես AI-ռոբոտիկայի ոլորտում, իսկ Blue Origin-ը զարգանում է, չնայած վերջին աշխատատեղերի կրճատումներին։

2. Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը 216 միլիարդ դոլար է: Այս ցուցանիշով նա աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է: Նրա կարողությունն ավելացել է՝ Meta-ի արհեստական բանականության ծրագրերի նկատմամբ ներդրողների վստահության աճով պայմանավորված:

1. Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկն է՝ 342 միլիարդ դոլար կարողությամբ: Նա աշխարհում առաջին մարդն է, որի ունեցվածքը երբևէ գերազանցել է 400 միլիարդ դոլարը: Նրա կարողության հիմքում Tesla-ն է, SpaceX-ն ու xAI-ը:

Վերոնշյալ 15 միլիարդատերերը կազմում են աշխարհի բոլոր միլիարդատերերի ընդամենը 0.5%-ը, սակայն նրանց է պականում բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողության 15%-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52