Բիզնես

USD BUY - 384.50-1.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 439.50-3.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 78.08+1.39 WTI - 74.88+1.13
COMEX:  GOLD - 3372.20-0.36 SILVER - 36.10+0.42
COMEX:  PLATINUM - 1269.50+0.63
LME:  ALUMINIUM - 2549.50+0.10 COPPER - 9633.50-0.23
LME:  NICKEL - 15011.00-0.28 TIN - 32683.00+1.02
LME:  LEAD - 1992.00-0.05 ZINC - 2630.50-0.23
FOREX:  USD/JPY - 147.1+0.71 EUR/GBP - 1.1506-0.14
FOREX:  EUR/USD - 1.1506-0.14 GBP/USD - 1.3442-0.05
STOCKS RUS:  RTSI - 1103.97-1.20
STOCKS US: DOW JONES - 42206.82+0.08 NASDAQ - 19447.41-0.51
STOCKS US: S&P 500 - 5967.84-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 38403.23-0.22 TOPIX - 2771.26-0.75
STOCKS CHINA:  HANG SENG - 23530.48+1.26 SSEC - 3359.90-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8774.65-0.20 CAC40 - 7589.66+0.48
STOCKS EUR:  DAX - 23350.55+1.27
20/06/2025  CBA:  USD - 385.68+0.87 GBP - 520.48+4.45
20/06/2025  CBA:  EURO - 444.38+2.96
20/06/2025  CBA:  GOLD - 41774-185 SILVER - 450.24-9.44
Tesla-ն Տեխասում գործարկել է ռոբոտաքսի ծառայություն
23/06/2025 12:53
Կիսվել

Tesla-ն Տեխասում գործարկել է ռոբոտաքսի ծառայություն

Tesla-ը պաշտոնապես գործարկել է իր ռոբոտաքսի ծառայությունը Տեխասում։ Սակայն դրա գործարկումն ուղեկցվում է մի շարք սահմանափակումներով, ինչը այդքան էլ տպավորիչ չի դարձնում նախաձեռնության մեկնարկը։

Նախ՝ ծառայությունը դեռևս հասանելի չէ լայն հանրությանը և ամբողջովին «անվերահսկելի» չէ, ինչպես ժամանակին խոստացել էր Իլոն Մասկը։ Ավտոմեքենաներում տեղադրված են «անվտանգության մոնիտորներ», այսինքն՝ Tesla-ի աշխատակիցներ, որոնք նստած են դիմացի ուղևորի նստատեղին։ Նրանք կարող են միջամտել վտանգավոր իրավիճակների դեպքում՝ սեղմելով վթարային անջատիչը։ Այլ ինքնավար տրանսպորտային միջոցների օպերատորներն էլ հիմնականում օգտագործում են նման մոնիտորներ փորձարկման փուլում։ Սակայն Tesla-ն եզակի է նրանով, որ վերահսկող անձնակազմ է կիրառում նաև կոմերցիոն սպասարկման ժամանակ։

Ռեգո Ինշուրանս

Երկրորդ՝ Tesla-ն երբեմն օգտագործում է ուղեկցող մեքենաներ և հեռավար վարորդներ՝ անվտանգության լրացուցիչ շերտ ապահովելու նպատակով։ Երրորդ՝ ռոբոտաքսիով ուղևորությունները սահմանափակվում են քաղաքի այն հատվածով, որը քարտեզագրվել է ընկերության կողմից։

Սահմանափակ փորձաշրջանի ընթացքում ծառայությունն օգտագործում է 10-20 հատ Model Y մեքենա «Robotaxi» նշմամբ։ Լիովին ինքնավար Cybercab-ը, որը ներկայացվել էր անցած տարի, հասանելի կլինի 2026-ից ոչ շուտ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

20/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.68
+0.87
Եվրո (EUR)
444.38
+2.96
Ռուբլի (RUR)
4.9169
+0.008
Լարի (GEL)
141.53
+0.31
41774
-185
Արծաթ
450.24
-9.44