Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Honda-ն և Sony-ն արդեն կորցրել են 360 միլիոն դոլար Afeela էլեկտրական մեքենայի վրա նույնիսկ վաճառքի մեկնարկից առաջ
04/07/2025 17:53
Կիսվել

Honda-ն և Sony-ն արդեն կորցրել են 360 միլիոն դոլար Afeela էլեկտրական մեքենայի վրա նույնիսկ վաճառքի մեկնարկից առաջ

Sony և Honda ընկերությունների համատեղ նախագիծը՝ Afeela էլեկտրամեքենան, դեռևս չի հայտնվել շուկայում, սակայն այն արդեն ավելի քան 360 միլիոն դոլարի (52 միլիարդ իեն) վնաս է հասցրել: Այս զգալի բացասական ցուցանիշը նշվել է Sony Honda Mobility համատեղ ձեռնարկության ֆինանսական վերջին հաշվետվությունում։ Նախորդ ֆինանսական տարում կորուստները կազմել էին ընդամենը 20.5 միլիարդ իեն, այսինքն՝ մեկ տարում բացը ավելի քան կրկնապատկվել է։

Վնասները միայն նախագծման և մշակման վրա չեն ծախսվել։ Սա վկայում է այն մասին, թե որքան թանկ է մուտքը պրեմիում էլեկտրամեքենաների շուկա, որտեղ ամեն ինչ՝ սկսած հետազոտություններից մինչև ծրագրային ապահովում և նախատիպերի ստեղծում, պահանջում է հսկայական ներդրումներ։

Ռեգո Ինշուրանս

Չնայած նրան, որ Afeela-ի նախնական գինը կազմում է 89.900 ԱՄՆ դոլար, միայն վաճառքի շնորհիվ ծախսված միջոցները վերադարձնելը գրեթե անհնար կլինի։

Honda և Sony ընկերությունները, սակայն, ներդրումային ռիսկի տակ չեն. նրանց միասնական գործառնական շահույթը նախորդ ֆինանսական տարում գերազանցել է 2.6 տրիլիոն իենը։ Սակայն ավտոարդյունաբերության մեջ հաջողության հասնելու ճանապարհը լինելու է բավականին դժվար։

Afeela-ն դուրս է գալիս մի շուկա, որտեղ արդեն գերակայում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Tesla-ն, Mercedes-Benz-ը, BMW-ն և մի շարք չինական բրենդներ։ Այնուամենայնիվ, Sony-ն և Honda-ն վստահ են իրենց ուժերին՝ շեշտը դնելով Honda-ի տեխնիկական և արտադրական փորձ-ի ու Sony-ի թվային, մեդիա և ավտոմեքենայի ներսում ինտերֆեյսների ձևավորման փորձի համադրության վրա: Afeela-ն կառանձնանա նաև զվարճանքի, մուլտիմեդիայի և ինտելեկտուալ համակարգերի ոլորտներում իր հնարավորություններով։

Afeela-ն կարող է դառնալ նոր շրջափուլ՝ թվային և ավտոարտադրության համադրությամբ։ Բայց եթե շուկան չընդունի այն՝ նախագիծը կարող է վերածվել շատ թանկարժեք փորձարկման։

Արդեն պարզ է՝ նույնիսկ արդյունաբերական հսկաների համար էլեկտրամոբիլային ապագայի ճանապարհը ոչ միայն թանկ է, այլև լի է ռիսկերով ու բարդություններով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12