Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
11/07/2025 16:13
Կիսվել

Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին

Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։

Թողարկման պահին 13 հայտնի թվային դրամապանակների օգտատերեր կկարողանան կատարել անհպում QR-վճարումներ, իսկ ապագայում աշխարհագրությունը կընդլայնվի՝ ընդգրկելով Alipay+-ի գործընկեր այլ դրամապանակներ և բանկային հավելվածներ։

Իդրամի և Alipay+-ի ռազմավարական համագործակցությունը կդիրքավորի Հայաստանը գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսը միջազգային զբոսաշրջիկների հետ։

Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը հայտարարում է աշխարհի խոշորագույն թվային դրամապանակների ցանց, Ant International ընկերության կողմից կառավարվող AliPay+-ի հետ համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ  Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվում Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Սա Alipay+-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան, ինչը զգալիորեն ուժեղացնում է Հայաստանի թվային վճարային ենթակառուցվածքը և բարձրացնում երկրի վճարային պատրաստվածությունը համաշխարհային զբոսաշրջության համար։

Այս ինտեգրման շնորհիվ Alipay+-ի օգտատերերը կկարողանան հեշտությամբ սքանավորել Իդրամի QR-կոդերը՝ Հայաստանի հազարավոր վաճառակետերում կատարել իրենց նախընտրած դրամապանակով վճարումներ՝ միաժամանակ օգտվելով տեղական առաջարկներից և լոյալության ծրագրերից։

«Այս գործընկերությունը վկայում է Իդրամի նորարարության և միջազգային համագործակցության հանդեպ հանձնառության մասին», – ասաց Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։ «Alipay+-ի համար բացելով մեր QR ենթակառուցվածքը՝ մենք ոչ միայն ընդունում ենք միջազգային վճարումների ապագան, այլև ստեղծում ենք հյուրընկալ և հարմարավետ միջավայր միլիոնավոր գլոբալ օգտատերերի համար, ովքեր առնչվելու են հայկական բիզնեսների հետ»։

Առաջիկա ամիսներին AliPay+-ի օգտատերերի համար փուլ առ փուլ հասանելի կդառնա Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջ ցանցը, այն է՝ 25․000 վաճառակետ, որոնք ընդգրկում են սուպերմարկետներ, զբոսաշրջային հայտնի կետեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն։ Ժամանակի ընթացքում կընդլայնվի նաև Alipay+-ի գործընկեր դրամապանակների և բանկային հավելվածների ցանկը՝ ավելացնելով միջազգային այցելուների հարմարավետությունը։ Միջազգային օգտատերերի համար վաճառակետերում կտեղադրվեն բրենդավորված պիտակներ, որոնք կհուշեն, որ վաճառակետում կարելի է վճարել AliPay+-ով։

Արսեն Քդենյանն ընդգծեց, որ գործընկերության շրջանակում Իդրամը շարունակելու է համագործակցել Alipay+-ի հետ՝ բացելու հնարավորություններ Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար՝ վճարումներ կատարելու Alipay+-ի ցանցում։

Alipay+-ով հնարավոր է կատարել վճարումներ աշխարհի 70 երկրների և տարածաշրջանների 100 միլիոն առևտրային կազմակերպություններում՝ սպասարկելով աշխարհի շուրջ 1.7 միլիարդ օգտատերերի։

Այս համագործակցությունը Հայաստանը դիրքավորում է հզոր գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսները միջազգային զբոսաշրջիկների հետ և օգնելով տեղական բիզնեսներին ապահովել միջսահմանային ներառական աճ։

Alipay+-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Պիետրո Կանդելան նշեց․ «Մենք ուրախ ենք համագործակցել Իդրամի հետ՝ մեկնարկելու Alipay+-ով վճարումները Հայաստանում և բարելավելու զբոսաշրջիկների փորձառությունը։ Այսուհետ Alipay+-ի միջոցով Հայաստանի ցանկացած չափի բիզնես կարող է օգտվել թվայնացման ներառական հնարավորություններից՝ բացելով գլոբալ զբոսաշրջության տնտեսական օգուտները այս սիրված ուղղության համար»։

Հիմնադրվել է 2004 թվականին։ Իդրամը Հայաստանի առաջատար թվային ֆինանսական հարթակն է, որն առաջարկում է ամբողջական ծառայություններ՝ ներառյալ էլեկտրոնային դրամապանակ, QR վճարումներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական գործիքներ անհատների և բիզնեսների համար։

Ant International-ի կողմից կառավարվող Alipay+-ը միջսահմանային բջջային վճարումների և թվայնացման լուծումների հարթակ է։ Այն կապում է համաշխարհային վաճառակետերը տարբեր բջջային դրամապանակների և թվային բանկային հավելվածների հետ՝ ապահովելով անխոչընդոտ գործարքներ, տեղայնացված առաջարկներ և բիզնեսների համար հաճախորդների ներգրավվածություն ամբողջ աշխարհում։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52