ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) համագործակցության հուշագիր է ստորագրել Աջարիայի բիզնեսի զարգացման կենտրոնի հետ: Համաձայնագրով կողմերը համաձայնել են գործակցել հայ-վրացական գործարար գործընկերության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:
ՓՄՁ ԶԱԿ-ից տեղեկանցում են, որ փորձի փոխանակման և գործնական կապերի հաստատման նպատակով այցելություններ են կատարվել Վրաստանի Բաթումի քաղաքում գործող բիզնես աջակցության կազմակերպություններ: Հայ փորձագետները եղել են Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատում, Բաթումիի բիզնես ինկուբատորում և Բաթումիի ներդրումային կենտրոնում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական առևտրային կապերի ակտիվացման և միջսահմանային առևտրի խնդիրները, գործարար համագործակցության հնարավոր ուղիների, ՓՄՁ աջակցման փորձը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: