Բիզնես

USD BUY - 382.00-1.00 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 450.00+1.00
OIL:  BRENT - 69.17-0.16 WTI - 67.25-0.07
COMEX:  GOLD - 3376.20+0.62 SILVER - 38.62+0.49
COMEX:  PLATINUM - 1463.20+0.49
LME:  ALUMINIUM - 2629.50+0.00 COPPER - 9778.50+0.00
LME:  NICKEL - 15218.00+0.00 TIN - 33445.00+0.00
LME:  LEAD - 2010.00+0.00 ZINC - 2818.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.97-0.56 EUR/GBP - 1.1646+0.18
FOREX:  EUR/USD - 1.1646+0.18 GBP/USD - 1.3444+0.30
STOCKS RUS:  RTSI - 1120.15+0.67
STOCKS US: DOW JONES - 44342.19-0.32 NASDAQ - 20895.66+0.05
STOCKS US: S&P 500 - 6296.79-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 39819.11-0.21 TOPIX - 2834.48-0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24825.66+1.33 SSEC - 3534.48+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8992.12+0.22 CAC40 - 7822.67+0.01
STOCKS EUR:  DAX - 24289.51-0.33
18/07/2025  CBA:  USD - 384.23+0.11 GBP - 516.87+2.19
18/07/2025  CBA:  EURO - 447.24+2.24
18/07/2025  CBA:  GOLD - 40994-54 SILVER - 466.4-1.35
General Motors-ի նոր տեխնոլոգիան կօգնի խուսափել վատ ճանապարհներից
21/07/2025 14:00
Կիսվել

General Motors-ի նոր տեխնոլոգիան կօգնի խուսափել վատ ճանապարհներից

General Motors ընկերությունը ներկայացրել է արտոնագրային հայտ մի համակարգի համար, որը կկարողանա նախօրոք զգուշացնել վարորդներին սպասվող վատ ճանապարհահատվածի մասին։ Ինչպես տեղեկացնում է GM Authority-ն, հայտը ներկայացվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, սակայն հասանելի է դարձել միայն 2025 թվականի հունիսի 19-ին՝ US 2025/0200526 A1 համարով։

Համակարգը նախատեսվում է աշխատեցնել ավտոմեքենայի վրա տեղադրված տեսախցիկների և սենսորների միջոցով, որոնք կհավաքեն տվյալներ ճանապարհի մասին․ կախոցային համակարգի շարժում, թրթիռներ, անիվների պտույտներ և վիզուալներ։ Տեղեկատվությունը կուղարկվի ամպային սերվեր՝ ճանապարհածածկի վիճակի գնահատման ինդեքսի՝ Road Maintenance Score-ի հաշվարկման համար։

Ռեգո Ինշուրանս

Եթե համակարգը հայտնաբերի, որ առջևում վատ ճանապարհ է, նավիգացիոն համակարգը կառաջարկի այլընտրանքային երթուղի, իսկ ճանապարհային ծառայությունները կստանան ծանուցում տվյալ հատվածում առկա խնդիրների մասին։

Սպասվում է, որ այս տեխնոլոգիան կաշխատի համատեղ Super Cruise ավտոպիլոտի համակարգի հետ, որն արդեն ծածկում է 750 հազար մղոն ճանապարհ ԱՄՆ-ում և Կանադայում։

Սա GM-ի միակ արտոնագրային նորույթը չէ, որն ուղղված է երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացմանը։ 2025 թվականի մայիսին ընկերությունը ներկայացրել էր վարորդի հոգե-էմոցիոնալ վիճակի գնահատման համակարգի հայտ, որը կօգներ կանխել ագրեսիվ վարքագիծը ղեկին։ Իսկ 2023 թվականին GM-ը առաջարկել էր մթնեցվող ճակատային ապակի՝ լրացյալ իրականության գործառույթով, որը կկանխեր հանդիպակաց մեքենաների լույսերի ազդեցությունը տեսողության վրա։

Թեև այս առաջարկներից ոչ մեկը դեռ չի վերածվել պատրաստի համակարգի, սակայն դրանք ցույց են տալիս, թե որ ուղղությամբ են զարգանում ավտոարտադրողները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

18/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.23
+0.11
Եվրո (EUR)
447.24
+2.24
Ռուբլի (RUR)
4.8828
+0.0014
Լարի (GEL)
141.73
+0.04
40994
-54
Արծաթ
466.4
-1.35