Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Չինացի հաքերները կոտրել են Microsoft-ի սերվերները
23/07/2025 19:15
Կիսվել

Չինացի հաքերները կոտրել են Microsoft-ի սերվերները

Հաքերները կոտրել են որոշ Microsoft SharePoint սերվերներ և թիրախավորել այդ համակարգերն օգտագործող բիզնեսների տվյալները: Այս մասին հայտարարել է ամերիկյան տեխնոհսկան։

Ըստ Microsoft-ի՝ Չինաստանի պետական աջակցություն ունեցող Linen Typhoon և Violet Typhoon խմբերը, ինչպես նաև Չինաստանից գործող Storm-2603-ը, «օգտագործել են խոցելիություններ» չմիացված SharePoint սերվերներում (on-premises servers), որոնք օգտագործվում են ընկերությունների կողմից, սակայն ոչ ամպային ծառայությունում (cloud-based service):

Microsoft-ն արձագանքել է՝ թողարկելով անվտանգության թարմացումներ և խորհուրդ է տվել նրանց, որոնք օգտագործում են սեփական սերվերներում տեղակայված SharePoint համակարգեր, անհապաղ տեղադրել այդ թարմացումները։

Չինաստանից արձագանքել են, որ ՉԺՀ-ն վճռականորեն դեմ է և պայքարում է բոլոր տեսակների կիբերհարձակումների և կիբեռհանցագործության դեմ։

IDram

Microsoft-ը նշել է, որ ունի «բարձր վստահություն», որ հաքերները շարունակելու են թիրախավորել այն համակարգերը, որտեղ անվտանգության թարմացումները չեն տեղադրվել։

Հետաքննությունը այլ խմբերի գործունեության վերաբերյալ դեռ շարունակվում է: Ընկերությունը հայտնել է, որ հաքերները SharePoint սերվերներին հատուկ հարցում (request) են ուղարկել, որը թույլ է տվել նրանց գողանալ գաղտնաբառերի ու այլ կարևոր թվային «բանալիների» նյութերը։

Մեծ Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը հայտարարել է, որ մի շարք SharePoint օգտագործող բիզնեսներ իրենց երկրում նույնպես թիրախավորվել են։

Google Cloud-ի Mandiant խորհրդատվական բաժնի տեխնիկական տնօրենը BBC-ին ասել է, որ իրենք տեղյակ են մի քանի զոհերի մասին տարբեր երկրներում։ Նրա խոսքով՝ հիմնական թիրախներն են եղել կառավարություններն ու բիզնեսները, որոնք օգտագործում են մասնավոր SharePoint սերվերներ։

«Դա իրականացվել է լայնածավալ և հաջող կերպով՝ նախքան պաշտպանիչ թարմացումների հասանելի լինելը։ Ահա թե ինչով է սա ուշագրավ դեպք», – ասել է նա։

Microsoft-ը հայտնել է, որ Linen Typhoon-ը վերջին 13 տարիներին մասնագիտացված է եղել մտավոր սեփականության գողության մեջ՝ հիմնականում թիրախավորելով կառավարության, պաշտպանության, ռազմավարական պլանավորման և մարդու իրավունքների ոլորտները։

Իսկ Violet Typhoon-ը զբաղվել է լրտեսությամբ, թիրախավորելով նախկին կառավարական ու զինվորական աշխատողների, ՀԿ-ների, վերլուծական կենտրոններ, բուհեր, մեդիա, ֆինանսական և առողջապահական ոլորտների ներկայացուցիչների ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելյան Ասիայում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02