Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.50-0.50
EUR BUY - 446.00+2.00 EUR SELL - 452.00-1.00
OIL:  BRENT - 68.80+0.00 WTI - 65.49-1.67
COMEX:  GOLD - 3436.70+1.13 SILVER - 39.66+1.30
COMEX:  PLATINUM - 1484.10-0.49
LME:  ALUMINIUM - 2658.50+0.45 COPPER - 9919.50+0.60
LME:  NICKEL - 15528.00+0.03 TIN - 33908.00+0.29
LME:  LEAD - 2011.00-0.17 ZINC - 2860.00+0.76
FOREX:  USD/JPY - 147.03-0.51 EUR/GBP - 1.1736+0.40
FOREX:  EUR/USD - 1.1736+0.40 GBP/USD - 1.3522+0.37
STOCKS RUS:  RTSI - 1139.90+0.44
STOCKS US: DOW JONES - 44502.44+0.40 NASDAQ - 20892.69-0.39
STOCKS US: S&P 500 - 6309.62+0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 41171.32+3.51 TOPIX - 2926.38+3.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25538.07+1.62 SSEC - 3582.30+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 9023.81+0.12 CAC40 - 7744.41-0.69
STOCKS EUR:  DAX - 24041.90-1.09
23/07/2025  CBA:  USD - 383.9-0.07 GBP - 519.53+2.02
23/07/2025  CBA:  EURO - 450.08+0.76
23/07/2025  CBA:  GOLD - 42087+285 SILVER - 479.39+4.48
Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը
23/07/2025 23:53
Կիսվել

Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը

Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենթորներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ և  ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար։

Sevan Startup Summit-ի շրջանակում ստարտափերները մասնակցում են տարատեսակ սեմինարների, աշխատարանների և մաստեր կլասերի։ Այս առումով ստարտափերների համար հատուկ բանախոսությամբ հանդես եկավ նաև Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ներկայացրեց Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը։

«Երիտասարդ ստարտափերների հետ կիսվեցինք բանկի թվային վերափոխման փորձով ու բոլոր այն մարտահրավերներով, որ ունեցել ենք 2017-ից ի վեր, երբ մեկնարկեցինք բանկի թվային վերափոխման ծրագիրը: Իհարկե, սերտած շատ  դասեր կան, որոնք շատ օգտակար կարող են լինել երիտասարդ ստարտափերների համար, որպեսզի նույն սխալները չկրկնեն։ Այս փորձը կօգնի, որ ստարտափները կայանան ու մեծ կազմակերպություններ դառնան: Իհարկե, բիզնեսի թվային վերափոխումը մշտական գործընթաց է և պետք է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որ կենսունակ լինի ու պատրաստ ադապտացվելու, զարգանալու ու էվոլուցիա ապրելու, որպեսզի կարողանա դիմակայել տեխնոլոգիական ալիքներին ու զարգանա, նոր նվաճումներ ունենա», – նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

23/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.9
-0.07
Եվրո (EUR)
450.08
+0.76
Ռուբլի (RUR)
4.8848
-0.0165
Լարի (GEL)
141.74
-0.02
42087
+285
Արծաթ
479.39
+4.48