Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 386.00+0.50
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00+4.00
OIL:  BRENT - 68.81+0.01 WTI - 65.56+0.11
COMEX:  GOLD - 3388.70-1.40 SILVER - 39.27-0.98
COMEX:  PLATINUM - 1444.70-2.65
LME:  ALUMINIUM - 2658.50+0.45 COPPER - 9919.50+0.60
LME:  NICKEL - 15528.00+0.03 TIN - 33908.00+0.29
LME:  LEAD - 2011.00-0.17 ZINC - 2860.00+0.76
FOREX:  USD/JPY - 145.99-0.71 EUR/GBP - 1.1776+0.34
FOREX:  EUR/USD - 1.1776+0.34 GBP/USD - 1.3578+0.41
STOCKS RUS:  RTSI - 1140.92+0.09
STOCKS US: DOW JONES - 45010.29+1.14 NASDAQ - 21020.02+0.61
STOCKS US: S&P 500 - 6358.91+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 41171.32+3.51 TOPIX - 2926.38+3.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25538.07+1.62 SSEC - 3582.30+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 9061.49+0.42 CAC40 - 7850.43+1.37
STOCKS EUR:  DAX - 24240.82+0.83
23/07/2025  CBA:  USD - 383.9-0.07 GBP - 519.53+2.02
23/07/2025  CBA:  EURO - 450.08+0.76
23/07/2025  CBA:  GOLD - 42087+285 SILVER - 479.39+4.48
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
24/07/2025 12:41
Կիսվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

Իդրամն ու IDBank-ը մասնակցում էին ամռան ամենասպասված միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit-ին։ Իդրամը միջոցառման վճարային պաշտոնական գործընկերն էր, իսկ IDBank-ը՝ Transformer Partner-ը։

Իդրամի թիմը հուլիսի 22-ին մի քանի ժամ հատուկ տաղավարում իրականացնում էր մենթորշիփ։ Իդրամի մասնագետները հանդիպում էին ստարտափերի հիմնադիրների և թիմերի հետ, կիսվում Ընկերության հաջողության փորձով, պատասխանում հարցերին ու կիսվում գործնական խորհուրդներով։

Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանի խոսքով՝ Իդրամն էլ իր գործունեությունը սկսել է որպես ստարտափ, սակայն այսօր Հայաստանի առաջատար վճարային համակարգն է․ «Այսօր մենք կարևորում ենք սեփական փորձով կիսվելը նույն ճանապարհը սկսող ստարտափերի հետ։ Այս հանդիպումներին էլ պատմեցինք, օրինակ, ինչպես ձևավորել վաճառքի արդյունավետ համակարգեր և կառավարել դրանք, ինչպես նաև ստարտափի զարգացմանը զուգահեռ ադապտացնել վաճառքը տարբեր փուլերին», – ասաց Հայկ Մուրադյանը։

Բիզնես կարևորության և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանն էլ հավատացած է, որ Իդրամն այսօր լավ օրինակ է, թե ինչպես ստարտափը կարող է դառնալ մեծ ու կայուն բիզնես Հայաստանում․ «Ձևավորել ենք բավականին մեծ էկոհամակարգ և Հայաստանում վճարային համակարգը տանում ենք մեր հետևից։ Պատահական չէ, որ այսօր մեզ ընտրում են 25․000-ից ավելի գործընկերներ, վստահում են և մշտապես համագործակցում տարբեր նախագծերի շրջանակներում։ Անցնելով նույն ճանապարհը՝ հասկանում ենք, որ սեփական փորձով գործնական խորհուրդները շատ կարևոր են և օգնում են ընկերություններին որոշ փուլեր անցնել ավելի արագ ու խնդիրները լուծել առանց լուրջ բարդությունների», – ասաց Ալբերտ Թունյանը։

Հանդիպումներն անցնում էին արդյունավետ քննարկումներով, փորձի փոխանակմամբ ու նոր՝ արժեքավոր ծանոթություններով։ Sevan Startup Summit-ին Իդրամն ու IDBank-ն ունեն գեղեցիկ բրենդավորված տաղավար, որտեղ թիմի անդամները մասնակիցներին պատմում են պրոդուկտների և նորությունների մասին։ Իդրամն ունի նաև փոքրիկ անակնկալ․ մեկ օրվա ընթացքում տեղում 3 Իդրամ QR վճարում կատարած հաճախորդները կկարողանան մասնակցել ֆիլմի ցուցադրությանն ու երեկոյի ժամանցը տարբերվող կազմակերպել։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

23/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.9
-0.07
Եվրո (EUR)
450.08
+0.76
Ռուբլի (RUR)
4.8848
-0.0165
Լարի (GEL)
141.74
-0.02
42087
+285
Արծաթ
479.39
+4.48