Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Սևանն ընդունեց Sevan EV Rally 2025 մրցաշարի մասնակիցներին. Հաղթանակը ZEEKR 7X էլեկտրամոբիլինն է
29/07/2025 19:25
Կիսվել

Սևանն ընդունեց Sevan EV Rally 2025 մրցաշարի մասնակիցներին. Հաղթանակը ZEEKR 7X էլեկտրամոբիլինն է

Սևանն ընդունեց Sevan EV Rally 2025 մրցաշարի մասնակիցներին՝ Հայաստանում անցկացվող միակ պաշտոնական էլեկտրամրցարշավի շրջանակում։ Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող այս միջոցառումն իր շուրջն էր համախմբել նորարար տեխնոլոգիաներով առաջնորդվող բրենդներ և շարժունակության նոր փուլին նվիրված երկրպագուներ։

Մրցույթը ստանդարտ սթարթ-ֆինիշ ձևաչափից դուրս էր. որտեղ արագությունը միայն մեկ բաղադրիչն էր, իսկ հաջողությունը կախված էր նաև ճշգրիտ հաշվարկից ու գրագետ տակտիկայից։ Մասնակիցները պետք է հաղթահարեին շուրջ 212 կմ բարդ երթուղի՝ Սևանի ողջ երկայնքով, միաժամանակ լուծելով տարբեր քվեստային առաջադրանքներ և որոնողական խնդիրներ։ Արդյունքը չափվում էր ոչ միայն ժամերով, այլ նաև խելամտությամբ։

MURAN LLC ներկայացնում էր ՝ Geely և ZEEKR առաջատար բրենդները ։

Geely-ն հանդես եկավ իր ամբողջությամբ էլեկտրական SUV մոդելով՝ Geely EX5։ Այն  աչքի ընկավ ժամանակակից տեսքով, բազմաֆունկցիոնալ հարմարավետությամբ և հուսալի աշխատանքով՝ դառնալով հանդիսատեսի և մասնագետների ուշադրության կենտրոն։

Իսկ ZEEKR-ը` հանդիսանալով Geely Holding – ի պրեմիում դասի ներկայացուցիչ, դուրս եկավ մրցապայքարի երկու մոդելով՝ արտահայտիչ և համարձակ ZEEKR 001-ով, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիական լուծումներով ու կատարելության ձգտող դիզայնով փայլող ZEEKR 7X-ով։

ZEEKR 7X-ը, մրցույթի ողջ ընթացքում ցուցաբերելով հզորություն, սահուն կառավարում, շքեղ հարմարավետություն և տպավորիչ արդյունավետություն՝ գերազանցեց բոլոր մրցակիցներին և արժանացավ մրցույթի գլխավոր պարգևին՝ գրավելով առաջին տեղը։

Այս ձեռքբերումը ոչ միայն վկայում է ZEEKR-ի առաջատար տեխնոլոգիական մակարդակի մասին, այլ նաև ամրապնդում է դրա դիրքը Հայաստանում ու ամբողջ տարածաշրջանում՝ որպես էլեկտրական շարժունակության ապագան կերտող բրենդ։

MURAN LLC-ն, իր նորարար բրենդներով, շարունակելու է նպաստել կանաչ, խելացի և կայուն շարժունակության զարգացմանը՝ աջակցելով Հայաստանի տեխնոլոգիական վերափոխման և էկոլոգիական փոխադրամիջոցների տարածման գործընթացին։

Ի դեպ, մրցարշավում հաղթած ZEEKR 7X մոդելը արդեն հասանելի է Հայաստանում՝ ZEEKR-ի պաշտոնական ավտոսրահում, Կոմիտաս 47 հասցեում։ Ցանկացողները կարող են իրականացնել թեստ դրայվ:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9