Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Apple-ն ընդլայնել է նոր iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում՝ ԱՄՆ մատակարարելու համար
19/08/2025 17:46
Կիսվել

Apple-ն ընդլայնել է նոր iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում՝ ԱՄՆ մատակարարելու համար

Apple-ն ընդլայնել է չորս նոր iPhone 17 մոդելների արտադրությունը Հնդկաստանում գտնվող հինգ գործարաններում՝ ԱՄՆ մատակարարումների համար՝ փորձելով նվազեցնել արտադրական գծերից կախվածությունը Չինաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տվյալների՝ սա առաջին դեպքն է, երբ նոր սմարթֆոնների շարքն ամբողջությամբ, այդ թվում՝ Pro մոդելները, արտադրվում է Հնդկաստանում՝ ամերիկյան շուկայի համար։ Նշվում է, որ ընկերությունը ավելացրել է Հնդկաստանում iPhone արտադրող գործարանների թիվը և ԱՄՆ շուկայի համար նախատեսված արտադրության զգալի մասը տեղափոխել է Չինաստանից Հնդկաստան՝ նվազեցնելու մաքսատուրքերի ազդեցությունը։

IDram

Գարնանը Apple-ը սկսեց արտադրության մի մասը տեղափոխել Չինաստանից այլ երկրներ՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձր ներմուծման տուրքեր սահմանելու սպառնալիքի հետ։ Այդ ընթացքում ընկերությունն ավելացրեց արտադրանքը Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների գործարաններում։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Business Standard-ը՝ հղում անելով հնդկական կառավարության տվյալներին, ապրիլ-հունիս ամիսներին Հնդկաստանից iPhone-ի արտահանումն աճել էր 82%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ Հնդկաստանի բջջային կապի և էլեկտրոնիկայի ասոցիացիայի՝ այդ ընթացքում Apple-ի արտադրանքը կազմել էր երկրի արտահանած սմարթֆոնների 70%-ը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն Հնդկաստանի դեմ սահմանեց լրացուցիչ 25% մաքսատուրք՝ ռուսական նավթ և նավթամթերք գնելու համար։ Թրամփի հրամանագրի համաձայն՝ Վաշինգտոնը կարող է նմանատիպ քայլեր ձեռնարկել նաև այլ երկրների նկատմամբ։ Այդպիսով, ԱՄՆ-ում հնդկական ապրանքների ներմուծման տուրքերն աճեցին մինչև 50%։ Հնդկաստանի ԱԳՆ-ն այդ գործողությունները որակեց անարդար, անհիմն և անխոհեմ՝ ընդգծելով, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր շահերը պաշտպանելու։

Սպիտակ տուն վերադարձից հետո Թրամփը բազմիցս արտահայտել է այն կարծիքը, որ Apple-ը պետք է տեղայնացնի իր արտադրությունն ԱՄՆ-ում։ Օգոստոսի 6-ին նա հայտարարեց ընկերության ծրագրի մասին՝ առաջիկա տարիներին 600 միլիարդ դոլար ներդնելու ամերիկյան տնտեսության մեջ։ Իր հերթին, Apple-ի ղեկավարը նշեց, որ մոտ ապագայում ընկերությունը բոլոր iPhone սմարթֆոնների և Apple Watch խելացի ժամացույցների ապակիները կարտադրի ԱՄՆ-ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44