
Hyundai-ն ԱՄՆ-ում կավելացնի ներդրումները մինչև 26 միլիարդ դոլար
Հարավկորեական Hyundai Motor Group-ը 2025-2028 թվականներին իր ներդրումներն ԱՄՆ-ում կավելացնի մինչև 26 միլիարդ դոլար։
Ավելի վաղ ընկերությունը նախատեսում էր ներդնել 21 միլիարդ դոլար։
Hyundai-ի ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել մետալուրգիական գործարան և ռոբոտաշինության գործարան, ինչպես նաև մեծացնել ավտոմեքենաների արտադրությունը ընկերության ամերիկյան գործարաններում։
Ընկերության հաղորդմամբ՝ հայտարարված նախաձեռնությունները ընդհանուր առմամբ հնարավորություն կտան ստեղծել շուրջ 25 հազար աշխատատեղ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։