Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE. ՌՈՈՒՄԻՆԳ ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ
06/08/2013 10:40
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE. ՌՈՈՒՄԻՆԳ ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար ռոումինգ ծառայության միացման պայմանների փոփոխության մասին: Այսուհետ, Beeline իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, պարզապես լրացնելով համապատասխան դիմումի ձևը վաճառքի և սպասարկման մեր գրասենյակներից որևէ մեկում, կարող են ակտիվացնել ռոումինգ ծառայությունն առանց երաշխիքային կանխավճարի:

Նշենք նաև, որ հետվճարային հաշվարկային համակարգի այն բաժանորդներն, ովքեր օգտվում են «Իմ ընկերություն» ծառայությունից և ունեն GOLD կամ VIP կարգավիճակ, ինչպես նաև այն  ֆիզիկական անձիք, ովքեր ունեն նույն կարգավիճակը «Beeline Bonus+» ծրագրի  շրջանակում, կարող են միացնել ռոումինգ ծառայությունը` պարզապես զանգահարելով հաճախորդների սպասարկման կենտրոն:

«Իրականացնելով տեխնիկական բազայի վերազինմանն ուղղված շարունակական քաղաքականությունը` մենք առաջնորդվում ենք ոչ միայն ենթակառուցվածքների կատարելագործմամբ, այլ փորձում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի յուրաքանչյուր բաժանորդի համար: Ինչ վերաբերում է ռոումինգ ծառայության միացմանն առանց երաշխիքային կանխավճարի գանձման, ապա կարծում եմ, որ այն կդարձնի Beeline  բաժանորդների  հանգիստն ավելի հաճելի և հարմարավետ», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Beeline Bonus+» ծրագիրը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային կապի բաժանորդներին հավաքել բոնուսային միավորներ և փոխարինել դրանք Beeline ծառայություններով, ինչպես նաև ստանալ մի շարք առավելություններ:

Ռոումինգ ծառայության, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող բոնուսային ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. Մարտի  31-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69