Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ
08/08/2013 19:44
Կիսվել

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

Այսօր Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ում կազմակերպվել էր բաց դռների օր: ՎիվաՍել-ՄՏՍ այցելած՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական  ճարտարագիտական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի 18 ուսանող ներգրավված են «Integrity Action International» միջազգային ՀԿ-ի  և «Իրավաբանական ալյանս» ՍՊԸ կողմից իրականացվող բուհական պրակտիկայի հատուկ ծրագրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու ընկերության կառավարման և նորարարությունների խթանման մշակույթին, ինչպես նաև Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:

Ըստ Ռալֆ Յիրիկյանի՝ ընկերության հաջողությունները պայմանավորված են աշխատակիցների միջև ձևավորված հարգալից հարաբերություններով, նորարարությունների խթանմանն ուղղված համակարգային մոտեցումներով և, ինչն առավել կարևոր է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որդեգրած կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներով: Աշխատակիցները, Ռալֆ Յիրիկյանի կարծիքով, ընկերության հիմնասյուներն են: Գլխավոր տնօրենը համոզված է, որ գործատու-աշխատակից արդյունավետ փոխհարաբերությունները, համապատասխան ընթացակարգերն ու կանոնակարգերը, ինչպես նաև փոխհատուցման համակարգը պետք է մշտապես գտնվեն ղեկավարի ուշադրության կենտրոնում:

«Ընկերության ամենամեծ արժեքն աշխատակիցներն են: Այստեղ գործում է փոխհարաբերությունների քաղաքակիրթ մոդել: Աշխատանքային հարաբերությունների հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում մարդու հիմնարար իրավունքներն ու բարոյականության սկզբունքները, որոնցով և պայմանավորված է մեր աշխատաոճը: Մարդիկ հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից: Տարբերությունը ստանձնած պատասխանատվության չափաբաժինն է», – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև աշխատավայրում  խրախուսման առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը նորարարության համար կարևոր նախապայման է: «Անկախ նրանից, թե կառավարման ո՞ր օղակում դուք կներգրավվեք կամ ինչպիսի՞ն կլինի կառավարման ոճը, իմացե՛ք. հարգանքն առաջնային է: Հարգանքը ելակետն է՝ առանց դրա որևէ բան կառուցելն անհնար է: Կարևորագույն խնդիրը պետք է լինի ընկերության ներսում առանցքային այնպիսի արժեքների ներդրումը, ինչպիսիք են՝ հարգանքը, պատասխանատվությունը, նվիրումը, հոգատար վերաբերմունքը գործի և միմյանց հանդեպ», – ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաև երկրի հեղինակությունը և ազգային ինքնագնահատականը բարձր պահելու հարցում բիզնեսի ունեցած կարևոր դերի մասին:

Ապագա մասնագետների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շփումները կարևոր են այնքանով, որ երիտասարդները ծանոթանում են կառավարման պատրաստի մոդելների: Տարիների հաջողակ գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը գիտելիքի հարուստ աղբյուր է, և ընկերությունը պատրաստակամ է այն կիսելու ապագա մասնագետների հետ:

Դասախոսությանը հաջորդած շրջայցն ընկերության առանցքային վարչություններով ուսանողներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու գործընթացների թափանցիկ կառավարման համակարգի առավելություններին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1400 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52