Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Toyota-ն Եվրոպայում նոր էլեկտրական մեքենա կարտադրի
08/09/2025 19:09
Կիսվել

Toyota-ն Եվրոպայում նոր էլեկտրական մեքենա կարտադրի

Toyota Motor Europe-ը հայտարարել է նոր էլեկտրամեքենայի սերիական արտադրության մեկնարկի մասին, որը կիրականացվի Toyota Motor Manufacturing Czech Republic գործարանում։ Սա կլինի ապրանքանիշի առաջին մարտկոցային էլեկտրամեքենան, որը կարտադրվի Եվրոպայում։

Որոշման մասին հայտարարվել է Չեխիայի Հանրապետության կառավարության նստավայրում՝ վարչապետ Պետր Ֆիալայի, արդյունաբերության նախարար Լուկաշ Վլչեկի և Toyota Motor Europe-ի նախագահ Յոսիհիրո Նակատայի մասնակցությամբ։

Նոր մոդելի արտադրությունը սկսելու համար Toyota-ն նախատեսում է մոտ 680 մլն եվրո ներդրում՝ գործարանի ընդլայնման և արդիականացման համար։ Գործարանի տարածքը կավելացվի 152 հազար քմ-ից մինչև 173 հազար քմ, կկառուցվեն նոր եռակցման և ներկման արտադրամասեր, ինչպես նաև մարտկոցների հավաքման գիծ։ Չեխիայի կառավարությունը կտրամադրի մինչև 64 մլն եվրո՝ մարտկոցների արտադրություն ստեղծելու նպատակով։

Ռեգո Ինշուրանս

Հավանական է, որ դա կլինի կոմպակտ քրոսովեր, սակայն Toyota-ն առայժմ չի բացահայտում մոդելի մանրամասները։ Ներկայումս նաև հայտնի չէ, թե երբ կսկսվի արտադրությունը, նախնական տվյալներով՝ 2028 թվականին։

Այժմ TMMCZ գործարանն արտադրում է Aygo X և Yaris Hybrid մոդելները՝ տարեկան մոտ 220 հազար ավտոմեքենա։ Էլեկտրամեքենայի արտադրության մեկնարկը կավելացնի արտադրական հզորությունները և կստեղծի նոր աշխատատեղեր, ընդ որում՝ հիմնական բաղադրիչների մեծ մասը ձեռք կբերվի չեխ մատակարարներից։

Այս գործարանը գործում է 2002 թվականից և արդեն արտադրել է ավելի քան 4.5 միլիոն ավտոմեքենա։ Այսօր այն տարածաշրջանի խոշորագույն գործատուներից մեկն է։ 2024 թվականից գործարանում գործում է նաև Toyota-ի առաջին եվրոպական լոգիստիկ մեգա-հաբը, որը սպասարկում է դիլերներին Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում և Չեխիայում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46