Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Audi-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սպորտային կուպեի կոնցեպտը. այն գրեթե պատրաստ է դառնալ սերիական մոդել
09/09/2025 18:05
Կիսվել

Audi-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սպորտային կուպեի կոնցեպտը. այն գրեթե պատրաստ է դառնալ սերիական մոդել

Audi-ն ներկայացրել է նոր երկտեղանի սպորտքար` ոգեշնչված լեգենդար TT-ից և բոլոր մոդելների համար ապագա դիզայնի ուղղությունը սահմանող։ Audi Concept C-ն իր դեբյուտը ունեցել է փակ միջոցառման ընթացքում Միլանում, իսկ մեկ շաբաթ անց այն կներկայացվի հանրությանը Մյունխենի ավտոսրահում։ Սերիական արտադրության այն դուրս կգա գրեթե առանց փոփոխությունների՝ 2027 թվականին։

Այս թողարկումը խորհրդանշում է Audi-ի վերադարձը սպորտային ավտոմոբիլների սեգմենտ՝ TT-ի արտադրության դադարեցումից (2023թ.) և R8 սուպերքարի արտադրության ավարտից հետո։ Նոր նախագիծը հաստատում է, որ ընկերությունը պատրաստում է կոմպակտ էլեկտրական երկտեղանի ավտոմոբիլ, որը կկենտրոնանա տեխնոլոգիաների և վարորդի ներգրավվածության վրա։

Ընկերությունից հայտնում են, որ մոդելը չի դառնա TT-ի փոխարինողը, այլ կունենա իր տեղը ավտոարտադրողի մոդելային շարքում, իսկ սերիական տարբերակի անունը կորոշվի թողարկմանը մոտ ժամանակահատվածում։

Ռեգո Ինշուրանս

Կոնցեպտի անվանումը միաժամանակ հղում է կատարում Audi-ի նոր ուղեգծին՝ «պարզություն», և լեգենդար Auto Union Type C մրցարշավային մեքենային (1936 թ․): Հեղինակը՝ բրենդի նոր գլխավոր դիզայներ Մասիմո Ֆրասկելլան նախկինում աշխատել է Jaguar Land Rover-ում՝ ստեղծելով Discovery, Defender և Range Rover մոդելները։ Նրա նպատակն է վերադարձնել Audi-ին եզակիությունը՝ մինիմալիստական և մոնոլիտային ոճով՝ առանց ավելորդ զարդարանքների։

Concept C-ն պարզապես շոուքար չէ․ Ֆրասկելլան հաստատել է, որ սերիական տարբերակը գրեթե նույնական կլինի նախատիպին և դուրս կգա 2027-ին։ Մեքենան կստանա հավաքվող կարծր տանիք (առաջին անգամ Audi-ի կաբրիոլետների համար): Այս լուծումը բարելավում է քաշի բաշխվածությունը, իջեցնում է ծանրության կենտրոնը և թույլ է տալիս նստատեղերը տեղադրել ավելի ցածր՝ ինչպես դասական ներքին այրման շարժիչով սպորտքարերում։

Հիմքը՝ փոփոխված PPE ճարտարապետությունն է, որը մշակվել է Porsche-ի հետ համատեղ։ Նույն հարթակի վրա են կառուցվում նոր Boxster և Cayman մոդելները։

Կոնցեպտը համալրված է մեկ էլեկտրաշարժիչով՝ հետին առանցքի վրա, սակայն սերիական տարբերակի համար արտադրողը խոստանում է նաև երկշարժիչ տարբերակներ։ Հզորության մասին տվյալներ առայժմ չկան։

Սրահը ձևավորված է «թաքնված տեխնոլոգիաների» (shy tech) ոճով։ Գլխավոր շեշտը դրված է պարզության և իրական շոշափելի տարրերի վրա:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52