Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սամսունգի Ինովացիոն Կամպուսը դիմավորեց ուսանողների չորրորդ սերնդին 2025–2026 ուսումնական տարում
10/09/2025 16:21
Կիսվել

Սամսունգի Ինովացիոն Կամպուսը դիմավորեց ուսանողների չորրորդ սերնդին 2025–2026 ուսումնական տարում

Սամսունգի Ինովացիոն Կամպուս ՏՏ կրթական ծրագիրը, որն իրականացվում է «Samsung Electronics»-ի կողմից և գործում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում, սեպտեմբերի 6-ին դիմավորեց իր ուսանողների չորրորդ սերնդին։ Երևանից, Տավուշից, Լոռիից, Շիրակից, Կոտայքից և Արարատից ընտրված 100 երիտասարդ կսովորեն անվճար կրթական ծրագրերում։

Այս տարի ծրագրին դիմել էր 570 հոգի, որոնցից 242-ը անցել է հարցազրույցի փուլ։ Ըստ մրցույթի արդյունքների՝ երկու դասընթացներում ընդունվել է 100 ուսանող։ «Java Mobile Application Development» դասընթացում ուսանողների 71%-ը տղաներ են, 29%-ը՝ աղջիկներ, իսկ Արհեստական բանականություն դասընթացում՝ 59% տղաներ և 41% աղջիկներ։

Արհեստական բանականություն (ԱԲ) դասընթացի մասին

ԱԲ դասընթացը տևում է 9 ամիս՝ շաբաթական 4 ժամ։ Այն նախատեսված է համալսարանական ուսանողների համար։ Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են երեք մոդուլ․

– Մեքենայական ուսուցման հիմունքներ (Fundamentals of Machine Learning)
– Նեյրոնային ցանցեր և համակարգչային տեսողություն (Neural Networks and Computer Vision)
– Նեյրոնային ցանցեր և տեքստի մշակում (Neural Networks and Text Processing)

Յուրաքանչյուր ուսանող կունենա անհատական նախագիծ, որը կներկայացնի դասընթացի ավարտին:

Java Mobile Application Development դասընթացի մասին

Ծրագիրն ունի նախագծային մոտեցում և տևում է 9 ամիս՝ շաբաթական 4 ժամ։ Այն բաղկացած է հինգ մոդուլներից․

– Java ծրագրավորման լեզվի հիմունքներ
– Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն
– Android հավելվածների ծրագրավորման հիմունքներ
– Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
– Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ

Դասընթացի ավարտին ուսանողները կներկայացնեն իրենց անհատական նախագծերը՝ կիրառելով դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները։ Նախագծի ներկայացումն ավարտական քննության դերն ունի, և դրա արդյունքներով ուսանողները ստանում են հավաստագիր։ Նախագծերը գնահատում է քննորդ հանձնաժողովը, որի կազմում են Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության մասնագետներ և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

«Ողջունում ենք Սամսունգի ինովացիոն կամպուսի մոբայլ հավելվածների ծրագրավորման և արհեստական բանականության դասընթացների նոր ուսանողներին։ Մեր ընկերության սոցիալական զարգացման տեսլականն է՝ «Միասին հանուն վաղվա. հնարավորություններ մարդկանց համար», որն արտացոլում է իր հիմնական արժեքները՝ «Մարդիկ առաջին տեղում», «Բարգավաճում բոլորի համար» և «Փոփոխությունների առաջամարտիկ»։ Այս տեսլականն արտահայտում է ընկերության հանձնառությունը՝ փոխադարձ աճի միջոցով զարգացնելու տաղանդներ և խթանելու նորարարությունները, որոնք ի վերջո կնպաստեն ավելի լավ աշխարհի կառուցմանը։ Մեզ համար մեծ պատիվ է շարունակել և ընդլայնել մեր համագործակցությունը UWC Դիլիջանի հետ, և օժանդակել հայ երիտասարդներին զարգացնել արդի ՏՏ հմտություններ և գործնական կարողություններ՝ համայնքի, երկրի և ամբողջ աշխարհի համար ավելի լավ հնարավորություններ ստեղծելու նպատակով»։  – նշեց Սերգեյ Պևնև, Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի փոխնախագահ

«Սամսունգի Ինովացիոն Կամպուսը շարունակում է ուսանողներին փոխանցել անհրաժեշտ թվային և ծրագրավորման հմտություններ։ Մենք ուրախ ենք, որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը մշտապես բարձր է։ Այս տարի մեկնարկեց նաև Արհեստական բանականության դասընթացը, որը հատուկ մշակված է համալսարանական ուսանողների համար։ Սամսունգի մասնագետների աջակցությամբ մենք մեր ուսանողներին կուղեկցենք այս նոր ճանապարհին և անհամբերությամբ սպասում ենք նրանց գաղափարների ու նախագծերի իրագործմանը», – նշեց Սամսունգի Ինովացիոն Կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը։

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014թ, Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայում ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից և 84 հոգանոց անձնակազմ 15 երկրից։ UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Դպրոցում ուսանողների ընդունելությունն իրականացվում է UWC ցանցի ընդունելության քաղաքականությանը համապատասխան:Ուսանողներն ընտրվում են մրցույթով և ընդունվում դպրոց անկախ ընտանիքի սոցիալական և ֆինանսական կացությունից: Ֆինանսական կարիքի գնահատման արդյունքով կարող է տրամադրվել կրթաթոշակ։ Ուսանողների ավելի քան 88% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։ UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-18 տարեկան երիտասարդների համար: UWC Դիլիջանն ունի շուրջ 1000 շրջանավարտ ողջ աշխարհում:

Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերաձևել է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցային համակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:

Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներին, այդ թվում արհեստական բանականություն (ԱԲ) և իրերի ինտերնետ, ուսուցանում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 32 երկրում: 2020թ. դրությամբ շուրջ 160,000 ուսանող է մասնակցել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52