Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Ֆասթեքսը 8 ֆեդերացիաների տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ
19/09/2025 09:27
Կիսվել

Ֆասթեքսը 8 ֆեդերացիաների տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 8 ֆեդերացիաների և այս տարվա հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Մեր ընտանիքի համար սպորտը միշտ եղել է ազգային արժեք։ Մենք մշտապես աջակցություն ենք ցուցաբերել հայկական սպորտի զարգացմանը։ Այսօր իրականացնում ենք հերթական ֆինանսական աջակցությունը, որը կազմում է 129.4 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Ֆասթեքսը հայկական սպորտին տրամադրել է ավելի քան 1 մլրդ 288.4 միլիոն դրամ»։

«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանն իր ելույթում ասել է․

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է այսպիսի մեծամասշտաբ միջոցառում, որտեղ պարգևատրվում են ոչ միայն բոլոր մրցանակակիրները, մարզիկները, մարզիչները և բժիշկները, այլև հենց ֆեդերացիաները։ Տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ ֆեդերացիաները հնարավորություն են ստանում նվաճել ավելի շատ մեդալներ և հավուր պատշաճի ներկայանալ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»։

Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակական աջակցություն կունենա հայկական սպորտի զարգացման գործում։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43