Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
BYD-ը Yangwang U9 Xtreme-ը հայտարարեց աշխարհի ամենաարագ սերիական ավտոմեքենա
25/09/2025 15:03
Կիսվել

BYD-ը Yangwang U9 Xtreme-ը հայտարարեց աշխարհի ամենաարագ սերիական ավտոմեքենա

Ավելի քան 496 կմ/ժ․ աշխարհի ամենաարագ սերիական ավտոմեքենայի տիտղոսին հավակնում է չինական էլեկտրական հիպերքարը։ Սակայն արդյո՞ք ռեկորդը պաշտոնապես հաշվարկվել է։

Չինական ավտոարտադրողները ռեկորդային տեմպերով գրավում են միջազգային շուկան, այժմ՝ բառի ուղիղ իմաստով։ Այս տարվա սեպտեմբերի 14-ին Գերմանիայում՝ Automotive Testing Papenburg փորձադաշտում, Yangwang U9 Xtreme-ը հասավ մինչև 496.22 կմ/ժ, ինչն ավելի քան 20 կմ/ժ-ով գերազանցում է օգոստոսին գրանցած ցուցանիշը։ Yangwang ապրանքանիշի մայր ընկերությունը՝ BYD-ը դա համարում է սերիական ավտոմեքենաների համար համաշխարհային ռեկորդ։

Սակայն ներկայումս կարծես թե այդ արագությունը գրանցվել է միայն մեկ ուղղությամբ։ Պաշտոնապես աշխարհի ամենաարագ մեքենայի տիտղոսը դեռ պատկանում է Koenigsegg Agera RS-ին, որը 2017 թվականին հանրային ճանապարհի հատվածում երկու ուղղությամբ ցույց է տվել 447 կմ/ժ։

Ռեգո Ինշուրանս

2019 թվականին Bugatti Chiron Super Sport 300+ դարձավ առաջին սերիական մեքենան, որը հաղթահարեց ժամում 300 մղոնի սահմանը։ Վոլֆսբուրգի մոտ գտնվող փորձադաշտում 16-գլանային սուպերքարը հասավ մինչև 490.48 կմ/ժ, սակայն նույնպես միայն մեկ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, 1600-ձիաուժանոց Chiron-ը հանրային պատկերացումների մեջ դաջվել է՝ որպես աշխարհի ամենաարագ սերիական մեքենա։

Yangwang U9 Xtreme-ը, կարճ՝ U9X սկզբում հայտնի էր որպես U9 Track/Special Edition։ Մոդելը ստեղծվել է Չինաստանում արդեն հասանելի U9-ի հիման վրա, բայց մի շարք կատարելագործումներով։ Մասնավորապես՝ շարժիչային համակարգն աշխատում է 1200-վոլտանոց համակարգում (հիմնական 800 Վ-ի փոխարեն)։ Չորս շարժիչները միասին զարգացնում են ավելի քան 3000 ձիաուժ, իսկ DiSus-X կախոցը հատուկ կարգավորվել է բարձր բեռնվածության համար։

Գերմանացի փորձառու ավտոմրցարշավորդ Մարկ Բասենգը, որը նստած էր հիպերքարի ղեկին, նշել է, որ այդպիսի արդյունքը ներքին այրման շարժիչով տեխնիկապես անհնար է։ Էլեկտրաշարժիչի շնորհիվ մեքենան շարժվում է գրեթե լուռ, առանց փոխանցումների ժամանակ ցնցումների, ինչը թույլ է տալիս վարորդին առավելագույնս կենտրոնանալ երթուղու վրա։

U9 Xtreme-ը թողարկվելու է սահմանափակ քանակով՝ ընդամենը 30 օրինակով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52