Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.50-1.50 EUR SELL - 449.00-1.00
OIL:  BRENT - 65.70+1.81 WTI - 61.89+1.98
COMEX:  GOLD - 3996.20+2.15 SILVER - 48.40+0.90
COMEX:  PLATINUM - 1658.70+0.85
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 150.31+1.95 EUR/GBP - 1.1705-0.31
FOREX:  EUR/USD - 1.1705-0.31 GBP/USD - 1.3475-0.02
STOCKS RUS:  RTSI - 1005.22+0.34
STOCKS US: DOW JONES - 46694.97-0.14 NASDAQ - 22941.67+0.71
STOCKS US: S&P 500 - 6740.28+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 47944.76+4.75 TOPIX - 3226.06+3.10
STOCKS CHINA:  HANG SENG - 26957.77-0.67 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9479.14-0.13 CAC40 - 7971.78-1.36
STOCKS EUR:  DAX - 24378.29+0.00
06/10/2025  CBA:  USD - 382.58-0.18 GBP - 513.46-1.39
06/10/2025  CBA:  EURO - 446.2-3.05
06/10/2025  CBA:  GOLD - 47795+71 SILVER - 585.55+2.31
Volvo-ն վաճառել է իր միլիոներորդ լիցքավորվող հիբրիդը
07/10/2025 14:24
Կիսվել

Volvo-ն վաճառել է իր միլիոներորդ լիցքավորվող հիբրիդը

Շվեդական Volvo Cars ընկերությունը հասել է կարևոր հանգրվանի՝ շարժվելով դեպի ամբողջական էլեկտրիֆիկացում։ Ընկերության լիցքավորվող հիբրիդները (PHEV) կազմում են նրա համաշխարհային վաճառքների մոտ 25%-ը։

2025 թվականի սեպտեմբերին Volvo Cars-ը իր հաճախորդին փոխանցել է միլիոներորդ PHEV ավտոմեքենան։ Սա նշանակալի ձեռքբերում է այն ընկերության համար, որը դեռևս օգտագործում է հիբրիդային տեխնոլոգիան՝ որպես միջանկյալ փուլ դեպի ամբողջովին էլեկտրական ապագա։

2025 թվականի առաջին կեսին Volvo-ի PHEV մոդելները կազմել են ընկերության համաշխարհային վաճառքների 23%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին վաճառվել էր մոտ 46 հազար հիբրիդ, մինչդեռ 2024-ին այդ թիվը գերազանցել է 177 հազարը։

Հիմնական հաջողության շարժիչ ուժերն են XC60 PHEV և XC90 PHEV մոդելները։

Ռեգո Ինշուրանս

XC60-ը 2024-ին դարձել է Եվրոպայի ամենավաճառվող PHEV մոդելը և վերջին երեք տարիների ընթացքում պահպանել է առաջատար դիրքը պրեմիում հիբրիդների համաշխարհային շուկայում։ Երկու մոդելներն էլ արդիականացվել են անցյալ տարի, ինչը նրանց դիրքերն ամրապնդել է Շվեդիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաներում։

Volvo-ն շարունակում է զարգացնել իր էլեկտրիֆիկացված շարքը։ Վերջերս ներկայացված XC70 քրոսովերը դարձել է Volvo-ի առաջին PHEV մոդելը, որը կարող է անցնել ավելի քան 200 կմ միայն էլեկտրաքարշով՝ ըստ չինական CLTC ցիկլի։

Ընկերության ներքին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ PHEV մոդելների վարորդները հաճախ օգտագործում են իրենց մեքենաները՝ որպես լիովին էլեկտրական։ Միջինում, Volvo հիբրիդների վարորդներն իրենց ուղևորությունների գրեթե կեսն անցնում են առանց ներքին այրման շարժիչի գործարկման։

Volvo-ն լիցքավորվող հիբրիդներ է արտադրում արդեն ավելի քան 10 տարի։ Առաջին PHEV-ն ներկայացվել է դեռևս 2012 թվականին՝ որպես V60 դիզելային հիբրիդ։ Մի քանի տարի շարունակ Volvo-ն աշխարհում միակ արտադրողն էր, որն իր մոդելային շարքի յուրաքանչյուր մեքենայի համար առաջարկում էր նաև PHEV տարբերակ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.58
-0.18
Եվրո (EUR)
446.2
-3.05
Ռուբլի (RUR)
4.6044
-0.064
Լարի (GEL)
140.78
+0.16
47795
+71
Արծաթ
585.55
+2.31