Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Ford-ը կարող է կորցնել մինչև 1 միլիարդ դոլար շահույթ՝ ալյումինի գործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով
09/10/2025 14:03
Կիսվել

Ford-ը կարող է կորցնել մինչև 1 միլիարդ դոլար շահույթ՝ ալյումինի գործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով

Նյու Յորքում գտնվող ալյումինի գործարանում տեղի ունեցած հրդեհը, որը, ինչպես սպասվում էր, կհանգեցնի Ford Motor ընկերության F-150 պիկապների արտադրության դադարեցմանը մի քանի ամսով: Սրա հետևանքով ընկերությունը կարող է զրկվել մինչև 1 միլիարդ դոլար շահույթից։ Այսպիսի կանխատեսում են արել Evercore ISI-ի վերլուծաբանները։

Novelis ընկերության ալյումինի գործարանում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հրդեհը խաթարել է արտադրության զգալի մասը մինչև 2026 թվականի առաջին եռամսյակը, հայտնել են Reuters-ին ընկերության ներկայացուցիչները։ Դրա հետևանքով կխաթարվեն նաև Ford-ին մետաղի մատակարարումները մինչև տարեվերջ։

Ռեգո Ինշուրանս

Novelis-ը Ford-ի ալյումինի մի քանի մատակարարներից մեկն է։ Ավտոարտադրողը հայտնել է, որ թիմը զբաղված է խնդրի լուծման և հնարավոր բոլոր այլընտրանքների ուսումնասիրությամբ՝ հնարավոր խափանումները նվազագույնի հասցնելու նպատակով:

Վերլուծաբանների կարծիքով՝ հրդեհը կարող է անդրադառնալ նաև այլ ավտոարտադրողների վրա, սակայն ամենամեծ վնասը կկրի հենց Ford-ը։

«Մենք կարծում ենք, որ այս պահին խնդիրը հիմնականում վերաբերում է Ford-ին, թեև շարունակում ենք հետևել իրավիճակին Stellantis-ի և Toyota-ի համար», – ասել է Evercore-ի վերլուծաբան Քրիս ՄակՆալլին։ Նրա հաշվարկով՝ հրդեհի պատճառով Ford-ի շահույթը (EBIT) այս տարի կարող է նվազել 0.5-ից մինչև 1 միլիարդ դոլարով։

Ford-ը ավելի քան տասը տարի առաջ սկսել է օգտագործել հիմնականում ալյումինե թափք իր F-150 մոդելներում՝ մեքենայի քաշը նվազեցնելու նպատակով։

2025 թվականի սկզբից ի վեր Ford-ի շուկայական արժեքն աճել է 19.4%-ով՝ հասնելով 47.4 միլիարդ դոլարի, մինչդեռ S&P 500 ֆոնդային ինդեքսը բարձրացել է 14.7%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43