Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50-2.50 EUR SELL - 445.00-2.00
OIL:  BRENT - 65.04-1.31 WTI - 61.38-1.21
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.93+3.13
STOCKS US: DOW JONES - 46358.42-0.52 NASDAQ - 23024.63-0.08
STOCKS US: S&P 500 - 6735.11-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9509.40-0.41 CAC40 - 8041.36-0.23
STOCKS EUR:  DAX - 24611.25+0.06
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
Հայաստանի Լիզինգատուների և Ֆինանսիստների Ասոցիացիաները ստորագրել են հուշագիր՝ լիզինգի և ֆինանսական կառավարման զարգացումը Հայաստանում խթանելու նպատակով
11/10/2025 01:05
Կիսվել

Հայաստանի Լիզինգատուների և Ֆինանսիստների Ասոցիացիաները ստորագրել են հուշագիր՝ լիզինգի և ֆինանսական կառավարման զարգացումը Հայաստանում խթանելու նպատակով

Հայաստանի լիզինգատուների և Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիաները հուշագրի ստորագրմամբ ազդարարում են կողմերի ուժերի համատեղման մասին՝ լիզինգային գործառնությունների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև լիզինգի միջոցով բիզնեսի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

«Համագործակցության մշակույթին հավատարիմ մնալով՝ սա Լիզինգատուների ասոցիացիայի հերթական համագործակցությունն է։ Դեռ մեկ տարի առաջ Ֆինանսիստների ասոցիացայի հետ պայմանավորվել էինք սկսել ֆինանսական գրագիտությանն ուղղված գործընթաց, որը երկու ասոցիացիաների ընդհանուր նպատակը դարձավ՝ այս հուշագրի ստորագրմամբ», – ասում է Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը։

Լիզինգատուների ասոցիացիայում վստահեցնում են՝ լիզինգի շուկայի զարգացումը տնտեսության շարժիչ ուժն է։ Իսկ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում համոզված են՝ գրագետ ֆինանսական կառավարումը կազմակերպության հաջողության գրավականն է։

«Ցավոք, այսօր հայաստանյան շատ կազմակերպություններում ֆինանսական կառավարումը չի հենվում գրագետ ֆինանսական վերլուծությունների միջոցով ֆինանսական հոսքերի կառավարմանը, այլ կրում է իներցիոն բնույթ, որոշ դեպքերում էլ՝ ինտուիտիվ», – նկատում է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը։

Ինտուիտիվ կառավարումից գիտելիքահենի անցնելը գիտելիքի պաշարը թարմացնելու, շուկան պարբերաբար ուսումնասիրելու, գործիքներից գրագետ օգտվելու պատրաստակամություն է պահանջում։ Ինչ խնդիրներ ունի բիզնեսի ֆինանսական կառավարումը և որոնք են լիզինգի մրցակցային առավելությունները. այս և այլ հարցեր պանելային քննարկումների շրջանակում վեր են հանվել, քննարկվել, ըստ այդմ՝ ասոցիացիաները կմշակեն համագործակցության առավելագույնս արդյունավետ ճանապարհային քարտեզ՝ առավել գրագետ, մրցունակ ու կայացած բիզնես համայնք ունենալու համար։

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81