Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Թվային ինքնության ճանապարհը․ imID-ն՝ DigiTec 2025-ին
11/10/2025 14:15
Կիսվել

Թվային ինքնության ճանապարհը․ imID-ն՝ DigiTec 2025-ին

«Անցյալ, ներկա և ապագա». հոկտեմբերի 10-12-ի Հայաստանում վստահության ծառայություններ մատուցող imID ընկերությունը մասնակցում է երկրի ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec 2025-ին։ Ցուցահանդեսին imID-ն հանդես է գալիս իր յուրօրինակ և ինտերակտիվ տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ինքնության էվոլյուցիան՝ թղթային անցյալից մինչև ժամանակակից անվտանգ, արագ և ապահով լուծումների առկայություն, և գործնականորեն կիրառելու Ընկերության ծառայությունները։

Տաղավարում այցելուները կարող են ակտիվացնել իրենց imID-ն, որը տրամադրվում է Հայաստանի երեք հեռահաղորդակցության օպերատորների՝ Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի կողմից, և գործնականում ծանոթանալու անվտանգ նույնականացման, վավերացման և թվային ստորագրության մեխանիզմներին։ Այնուհետև, նրանք կանցնեն երեք «ժամային գոտիներով»՝ ականատես լինելու, թե ինչպես է imID-ն վերացնում անալոգային անցյալի անարդյունավետ լուծումները և ճանապարհ հարթում դեպի ապագա, որտեղ յուրաքանչյուր թվային փոխգործակցություն ակնթարթային է, վավերացված և վստահելի։

«Մեր նպատակն է հեշտացնել մարդկանց առօրյա կյանքը՝ ստեղծելով ինքնության նույնականացման պարզ, անվտանգ և ամբողջովին թվային համակարգ։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայություններից օգտվելու՝ ստորագրելու, խիստ նույնականանալու և գործարքներ կատարելու հնարավորություն ունենա, և այս ամենը պետք է լինի առանց խոչընդոտի՝ ընդամենը վայրկյանների ընթացքում։

imID-ի միջոցով մենք ձևավորում ենք միասնական և վստահելի թվային ինքնության էկոհամակարգ, որը փոխարինում է թղթաբանությանը, խնայում ժամանակ և ապահովում, որ յուրաքանչյուր փոխգործակցություն՝ թե՛ բանկի, թե՛ հեռահաղորդակցության և թե՛ պետական կառույցի հետ, լինի արագ, անվտանգ և իրավական ուժ ունենա»- նշում է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը և հավելում․ «imID-ն իր գործունեությամբ Հայաստանում թվային վստահության նոր ստանդարտներ է ձևավորում՝ միաժամանակ ապահովելով երկրի թվային էկոհամակարգի լիարժեք համապատասխանությունը եվրոպական բարձրագույն ստանդարտներին»։

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի առաջատար տասը բանկերի և երեք հեռահաղորդակցության ընկերությունների միավորմամբ։ Ընկերությունը տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության հաստատման լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական կառույցների համար։ Այն քաղաքացիներին ապահովում է թվային նույնականացման վստահելի և արդյունավետ այնպիսի գործիքներով, որոնց շնորհիվ թվային աշխարհի հետ նրանց շփումը կդառնա առավել անվտանգ ու անխափան։

2025 թվականի հուլիսին Ընկերությունը ձեռք է բերել Mobile ID համակարգը (այժմ արդեն imID)՝ միավորելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ինքնության նույնականացման ենթակառուցվածքները մեկ միասնական հարթակի ներքո և ապահովելով ինքնության ծառայությունների անխափան հասանելիություն ողջ երկրի տարածքում։ Վերջերս imID-ն ներկայացրել է նաև MobileID eSIM ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին eSIM-ը կիրառող սարքերով հասանելիություն ունենալ թվային ինքնության ծառայություններին՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։

«imID-ի յուրաքանչյուր ծառայության հիմքում ընկած են Ընկերության հինգ հիմնական արժեքները՝ անվտանգություն, վստահություն, նորարարություն, մարդակենտրոնություն և ներառականություն։ Սրանք այն սկզբունքներն են, որոնցով մենք առաջնորդվում ենք ապահով, հասանելի և հարմարավետ թվային միջավայրի ձևավորման մեր գործունեության բոլոր փուլերում։  DigiTec 2025-ին մասնակցությամբ մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն տրված բոլոր հնարավորություններին և գործնականում կիրառելու դրանք, տեսնելու, թե որքան հեշտ կարող են լինել առօրյա գործընթացները վստահության ծառայությունների հետ։

Եվ այս ամենն ուղղակի նորագույն տեխնոլոգիաների ինտեգրման մասին չէ․ սա վերաբերում է առօրյա կյանքի փոխակերպմանը, ծառայությունների արդիականացմանը և Հայաստանի թվային ապագայի ձևավորմանը» – նշում է imID-ի պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը։

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով և միջազգային ստանդարտներին համապատասխան։ Յուրաքանչյուր գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

Ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, imID-ն ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել էստոնական առաջատար վստահության ծառայությունների մատակարար SK ID Solutions-ի հետ, որի շնորհիվ Ընկերությունը 2026 թվականի առաջին եռամսյակին կթողարկի իր նոր սերնդի imID Digital ID հավելվածը։ Վերջինիս հիմքում imID-ի արդի ժամանակակից ենթակառուցվածքն է և SK ID Solutions-ի՝ թվային ինքնության ոլորտում ձեռք բերած 25 տարվա փորձառությունը։

Նոր հավելվածը ևս մեկ քայլ է դեպի համընդհանուր թվային տնտեսություն։ Այն թույլ կտա անվտանգ թվային նույնականացում, ստորագրում և նույնության հաստատում ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսների և պետական հաստատությունների համար:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41