
«ՀայՌուսգազարդ»-ը ավելացնում է պահեստավորված բնական գազի ծավալները
«ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնում են, որ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում շահագործվող 18 ստորգետնյա հորերին մինչև տարեվերջ կավելանա ևս մեկր, որտեղ ներկայումս իրականացվում են գազալցման աշխատանքներ:
Միաժամանակ, պահեստավորված բնական գազի ծավալները ավելացնելու նպատակով կայանում շարունակվում է ևս մեկ նոր ստորգետնյա հորի շինարարությունը, որը կտեւեի 2,5-3 տարի:
Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման, վերականգնման և արդիականացման ծրագրի շրջանակում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ԳՍՊԿ-ի հուսալի եւ անվտանգ շահագործման վրա: Մասնավորապես, գործող ստորգետնյա հորերից մեկում անցկացվել են գազահիդրոդինամիկ փորձարկումները հերմետիկությունը ստուգելու նպատակով, գազամղիչ ագրեգատների աշխատունակությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաեւ ընթացիկ վերանորոգում: