Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երևանյան առաջնախաղը
14/10/2025 13:19
Կիսվել

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երևանյան առաջնախաղը

Ֆասթ Բանկի, Ֆասթ Շիֆթի և Ֆասթ Թիքեթի աջակցությամբ օրերս կայացել է «Drama Queen» կաբարե-շոուի երևանյան առաջնախաղը։

Դրամա, հումոր, շքեղ կանայք ու անզուգական պարեր։ Երկար ու ձիգ ամիսներ տևած փորձեր, քրտնաջան աշխատանք, ձեռքով պատրաստված 150 բեմական զգեստ, պրոֆեսիոնալ թիմ՝ աշխարհի ութ երկրից։ Եկատերինա Վառնավա և Արսեն Գրիգորյան դուետը հիացրել է ներկաներին հմայքով, անզուգական պարով և հումորով։

Դերասան Արսեն Գրիգորյանը նշել է, որ շոուի գույները համադրվել են հովանավորների վիզուալ բրենդինգի հետ. «Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը մեզ հետ են, նաև մեր տոմսերը Ֆասթ Թիքեթով են վաճառվել: Եվ շատ ուրախ եմ այս Ֆասթ համագործակցության համար: Մասնավոր ընկերությունների ներդրումը ներկայացումների մեջ անչափ կարևոր է ու անհրաժեշտ», – ասել է նա։

Դերասանուհի Եկատերինա Վարնավան, խոսելով շոուի և Արսեն Գրիգորյանի հետ համագործակցության մասին, ասել է․ «Կարծում եմ չկա մարդ, որ կարող է անտարբեր անցնել նրա կողքով: Նրա բացառիկ հմայքը, տաղանդը, հումորի զգացումը, արտիստիզմը: Նա հրաշալի և՛ շոումեն է, և՛ դերասան, և՛ երգիչ, մարդ նվագախումբ, ուզում ես միշտ մոտ լինել նման արտիստին, մոտենալ, դիպչել և երազանք պահել։ Մենք բոլորս էլ մի քիչ դրամատիկ թագուհիներ ենք: Շոուն բոլորի մասին է: Բոլորս բեմում ցույց ենք տալիս դրամա՝ միաժամանակ մնալով թագուհիներ»:

«Drama Queen»-ը Երևանում նոր նշաձող է սահմանել ժամանակակից թատերական շոուների համար՝ միավորելով միջազգային չափանիշներ, տեղական արտիստիկ վարպետություն և մշակութային համարձակություն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87