Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 447.50+1.00
OIL:  BRENT - 62.46+0.48 WTI - 58.85+0.58
COMEX:  GOLD - 4248.20+1.01 SILVER - 52.40+2.34
COMEX:  PLATINUM - 1696.80+0.74
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 150.88-0.17 EUR/GBP - 1.1662+0.35
FOREX:  EUR/USD - 1.1662+0.35 GBP/USD - 1.342+0.52
STOCKS RUS:  RTSI - 1017.01+1.57
STOCKS US: DOW JONES - 46253.31-0.04 NASDAQ - 22670.08+0.66
STOCKS US: S&P 500 - 6671.06+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 48277.74+1.27 TOPIX - 3203.42+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25888.51-0.09 SSEC - 3916.23+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9424.75-0.30 CAC40 - 8077.00+1.99
STOCKS EUR:  DAX - 24181.37-0.23
16/10/2025  CBA:  USD - 382.48-0.19 GBP - 513.67+2.23
16/10/2025  CBA:  EURO - 445.78+0.85
16/10/2025  CBA:  GOLD - 51704+938 SILVER - 646.64+12.78
Ջեֆ Բեզոս. Մինչև 2045 թվականը միլիոնավոր մարդիկ կապրեն տիեզերքում
16/10/2025 19:55
Կիսվել

Ջեֆ Բեզոս. Մինչև 2045 թվականը միլիոնավոր մարդիկ կապրեն տիեզերքում

Միլիարդատերերն ու տեխնոլոգիական ընկերությունների տնօրենները տարբեր կարծիքներ են արտահայտել մարդու ապագայի մասին՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում։ Ոմանք կարծում են, որ այն կվերացնի բոլոր աշխատատեղերը և կդառնա մարդկային քաղաքակրթության վախճանի պատճառը, մինչդեռ մյուսները հույս ունեն, որ այն կարող է ստեղծել ուտոպիական աշխարհ։ Ջեֆ Բեզոսը երկրորդ տեսակետի կողմնակից է։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է այժմ ապրող որևէ մեկը հուսահատվել», – նշել է Amazon-ի և Blue Origin-ի հիմնադիրը՝ «Իտալիայի տեխնոլոգիական շաբաթ 2025»-ի բեմում, ասելով, որ տեխնոլոգիաների զարգացումը ապագայում հսկայական հնարավորություններ է բացում։

Բեզոսը չի կարողանում հասկանալ այն բացասական տրամադրությունները, որոնք տարածվել են ChatGPT-ի տարածումից հետո։ Նա վստահ է, որ մարդկության բարեկեցությունը զարգանում է մեր գյուտերով։

«Հազարավոր տարիներ առաջ, երբ առաջին անգամ հորինվեց արորը, մարդկությունը դարձավ ավելի հարուստ»:

IDram

Ըստ նրա, այս օրինաչափությունը շարունակվելու է՝ նոր գործիքներն ընդլայնելու են մեր հնարավորություններն ու բարեկեցությունը։

Amazon-ի հիմնադիրը կարծում է, որ ոչ ոք չի վայելում աշխատանքին անձնուրաց նվիրվածությունը, և 2045 թվականին մենք կտեսնենք ռոբոտներ, որոնք այդ ամենը կկատարեն մեր փոխարեն։ Նրա տեսլականով՝ մարդիկ չեն նվիրվելու պարզապես աշխատանքի, այլ ուղևորվելու են դեպի այլ մոլորակներ։

«Առաջիկա մի քանի տասնամյակում տիեզերքում կապրեն միլիոնավոր մարդիկ՝ ահա թե ինչքան արագ է այդ գործընթացը զարգանալու», – նա նաև հավելել է, որ այդ գործընթացը լինելու է կամավոր, – «Մարդկանց տիեզերքում ապրելը մեզ անհրաժեշտ չէ։ Եթե անհրաժեշտ լինի աշխատանք կատարել Լուսնի մակերեսին կամ այլ վայրում, մենք կկարողանանք այդ գործը վստահել ռոբոտներին, ինչը շատ ավելի արդյունավետ կլինի, քան մարդկանց ուղարկելը»։

Տիեզերքում ապագայի մասին խոսում է ոչ միայն Բեզոսը։ Նման կանխատեսումներ են արել նաև Սեմ Ալթմանը և Իլոն Մասքը։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի կարծիքով՝ տասը տարի անց համալսարանների շրջանավարտները կզբաղվեն «ամբողջովին նոր, հետաքրքիր և բարձր վարձատրվող» աշխատանքներով տիեզերքում։ ChatGPT-ի ստեղծողն անգամ նշել է, որ նա նախանձում է երիտասարդներին, քանի որ իր սերնդի առաջին մասնագիտական փորձառությունները նրանց համար կթվան «ձանձրալի» և «հնաոճ»։

Իլոն Մասքը՝ Tesla-ի գլխավոր տնօրենն ու աշխարհի ամենահարուստ մարդը, եղել է տիեզերքի հասանելիությունը 21-րդ դարում խթանող ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը։ Նա SpaceX-ի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենն է՝ ընկերության, որի շուկայական արժեքը հասնում է 400 միլիարդ դոլարի և որը NASA-ի հետ միասին մեծապես նպաստել է տիեզերական հետազոտություններին։ Մասկի կարծիքով՝ մարդիկ Մարսում կլինեն արդեն 2028 թվականին, երբ SpaceX-ի անօդաչու հրթիռների մեկնարկը կսկսվի արդեն հաջորդ տարի։

Միևնույն ժամանակ, երբ տիեզերքի ուսումնասիրությունը թվում է այսքան մոտ, Բիլ Գեյթսը կարծում է, որ միլիարդատերերն ու համաշխարհային առաջնորդները պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այն մոլորակի վրա, որտեղ ապրում ենք այսօր։ Microsoft-ի համահիմնադիրը նախկինում քննադատաբար էր արտահայտվել այս թեմայով՝ ընդգծելով, որ Երկրի վրա դեռ շատ անելիքներ կան։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.19
Եվրո (EUR)
445.78
+0.85
Ռուբլի (RUR)
4.8299
-0.0146
Լարի (GEL)
141.19
-0.04
51704
+938
Արծաթ
646.64
+12.78