
«ՀայՌուսգազարդ» ընկերության լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգվել են
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել երկարաձգել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության լիցենզիաների գործողության ժամկետները մինչև 2015 թվականի սեպտեմբերի 29-ը: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից:
Ըստ տարածած հաղորդագրության՝ որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 29-ից: