Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Աշխարհի ամենաթանկ բրենդները 2025-ին. Apple-ը շարունակում է մնալ առաջատարը
29/10/2025 12:12
Կիսվել

Աշխարհի ամենաթանկ բրենդները 2025-ին. Apple-ը շարունակում է մնալ առաջատարը

Interbrand գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների (ապրանքային նշան) ցանկը՝ 2025-ի տվյալներով:

2025 թվականի լավագույն 10 բրենդերը

Apple-ը, Microsoft-ը և Amazon-ը շարունակում են ձևավորել առաջատար եռյակը:

Apple-ը պահպանում է աշխարհի ամենաթանկ բրենդի դիրքը՝ 470.9 մլրդ դոլար արժեքով (4%-ով պակաս՝ նախորդ տարվա համեմատ)։

Microsoft-ն աճել է 10%-ով՝ հասնելով 388.5 մլրդ դոլարի, իսկ Amazon-ը աճել է 7%-ով՝ հասնելով 319.9 մլրդ դոլարի։

Google-ը գրանցել է 9% աճ՝ հասնելով 317.1 մլրդ դոլարի։

Samsung-ը պահպանել է 5-րդ հորիզոնականը՝ 90.5 մլրդ դոլար արժողությամբ և 10% անկմամբ։

Toyota-ն նույնպես պահպանել է իր նախորդ տարվա դիրքը՝ մնալով 6-րդ հորիզոնականում՝ 74.2 մլրդ դոլար արժողությամբ և 2% աճով։

Instagram-ն առաջին անգամ ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ 8-րդ հորիզոնականում՝ 57.3 մլրդ դոլար գնահատմամբ և 27% աճով։

Coca-Cola-ն 7-րդ հորիզոնականում է՝ հանդիսանալով ցուցակում ամենաբարձր տեղ զբաղեցնող ոչ տեխնոլոգիական բրենդը՝ 60.1 մլրդ դոլար արժողությամբ և 2% անկմամբ։

McDonald’s-ը՝ 53 մլրդ դոլար արժողությամբ, միացել է առաջին տասնյակին՝ 4% աճով։

Mercedes-Benz-ը եզրափակում է առաջին տասնյակը՝ 50.1 մլրդ դոլար արժողությամբ և 15% անկմամբ։

Այս տարվա զեկույցը աչքի է ընկել նշանակալի փոփոխություններով՝ ռեկորդային թվով նոր մասնակիցներով և որոշ բրենդների համար աննախադեպ աճով։

Ստորև կարող եք տեսնել ամբողջ ցանկը.

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52