Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Honda-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը Մեքսիկայում` չիպերի պակասի պատճառով
29/10/2025 19:12
Կիսվել

Honda-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը Մեքսիկայում` չիպերի պակասի պատճառով

Ճապոնական Honda Motor Co. ընկերությունը դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը Մեքսիկայում՝ կիսահաղորդիչների դեֆիցիտի հետևանքով: Այս մասին հաղորդում է Nikkei-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ խնդիրը ծագել է նիդերլանդական կիսահաղորդիչների արտադրող Nexperia ընկերության շուրջ առաջացած վեճի հետևանքով, որը հայտնվել է ԱՄՆ Առևտրի նախարարության՝ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի սև ցուցակում։

Nexperia-ն 2019 թվականից պատկանում է չինական Wingtech Technologies ընկերությանը, որն իր հերթին 2024-ին ընդգրկվել էր սև ցուցակում։ Նոր կանոնների համաձայն՝ որոնք ուժի մեջ են մտել սեպտեմբերին, ցանկացած ընկերություն, որը պատկանում է սև ցուցակում ընդգրկված իրավաբանական անձին, ավտոմատ կերպով ընդգրկվում է նույն ցուցակում։

Ռեգո Ինշուրանս

Այս պայմաններում Նիդերլանդների իշխանությունները ձեռնարկել են հատուկ միջոցներ Nexperia-ի նկատմամբ, իսկ տեղական դատարանը ժամանակավորապես ազատել է նրա գլխավոր գործադիր տնօրենին։

Ի պատասխան՝ Չինաստանի կառավարությունը սահմանափակումներ է սահմանել Չինաստանում արտադրված Nexperia արտադրանքի արտահանման վրա։

Nexperia-ն համարվում է աշխարհի ամենամեծ բազային կիսահաղորդիչների արտադրողներից մեկը, որոնք ներառում են լուսադիոդային չիպեր և տրանզիստորներ՝ կիրառվող ավտոմեքենաների էլեկտրոնային համակարգերում։ Ընկերության արտադրական հզորությունների զգալի մասը գտնվում է Չինաստանում։

Honda-ի մեքսիկական գործարանը 2024 թվականին արտադրել է մոտ 190 հազար ավտոմեքենա, որոնցից 150 հազարը արտահանվել է ԱՄՆ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52