 
                                      Samsung-ը սահմանել է եռամսյակային եկամուտի նոր ռեկորդ
2025 թվականի երրորդ եռամսյակում հարավկորեական Samsung Electronics-ի օպերացիոն շահույթն ավելացել է մինչև 12.2 տրիլիոն վոն (մոտ 8.51 միլիարդ դոլարի)՝ նախորդ տարվա 9.2 տրիլիոն վոնի դիմաց: Այս մասին նշվում է ընկերության վերջնական հաշվետվությունում։
Մաքուր շահույթը նույնպես աճել է՝ հասնելով 12 տրիլիոն վոնի, նախորդ տարվա 9.8 տրիլիոնի փոխարեն։
Samsung-ի եռամսյակային եկամուտն ավելացել է 9%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 86.1 տրիլիոն վոնի։
Ըստ LSEG SmartEstimate-ի կոնսենսուս-կանխատեսման՝ երրորդ եռամսյակում ընկերության օպերացիոն շահույթը սպասվում էր 11.25 տրիլիոն վոնի, իսկ եկամուտը՝ 85.93 տրիլիոն վոնի չափ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

