Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Honda-ն ներկայացրել է 2027 թվականի էլեկտրական քրոսովերի նախատիպը
31/10/2025 17:35
Կիսվել

Honda-ն ներկայացրել է 2027 թվականի էլեկտրական քրոսովերի նախատիպը

Honda-ն Japan Mobility Show 2025 ցուցահանդեսում ներկայացրել է Honda 0 շարքի նոր նախատիպը՝ Honda 0 α (alpha)։ Նոր մոդելը նախանշում է ապագա էլեկտրական քրոսովեր, որը նախատեսված է հիմնականում Ճապոնիայի և Հնդկաստանի շուկաների համար։

Honda 0 α-ն նախագծվել է որպես ավտոմեքենա, որը պետք է ներդաշնակորեն հարմարվի թե՛ քաղաքային, թե՛ բնական միջավայրին՝ ապահովելով մարդկանց հարմարավետ կյանքը ցանկացած պայմաններում։

Այս մոդելը գալիս է Honda 0 Saloon և Honda 0 SUV մոդելներից հետո, որոնք ներկայացվել էին CES 2025 ցուցահանդեսում՝ այս տարվա հունվարին։

Honda 0 α-ն դիտվում է որպես Honda 0 Series շարքի «մեկնարկային» մոդել։

Honda-ն նշել է, որ այս մոդելի ստեղծման ընթացքում պահպանվել է «թեթև դիզայնի» փիլիսոփայությունը:

Ռեգո Ինշուրանս

Ի տարբերություն իր «ավագ եղբոր»՝ Honda 0 SUV-ի, α մոդելը ունի սովորական կողային հայելիներ՝ ոչ թե կողմնային տեսախցիկներ։

Ավտոմեքենայի առջևի մասը գրեթե նույնական է ավելի մեծ ամենագնաց Honda 0-ի դիզայնին, սակայն ունի տարբեր լուսային ձևավորում։ Հետևի մասում պահպանվել է U-աձև բնորոշ լուսաշերտը։

Սերիական տարբերակի վարման պահուստը (մեկ լիցքավորմամբ) ակնկալվում է մոտ 480 կմ։

Honda 0 α-ի հիման վրա պատրաստված սերիական մոդելը նախատեսվում է թողարկել 2027 թվականին։ Ըստ Honda-ի՝ այն հիմնականում ուղղված է Ճապոնիայի և Հնդկաստանի շուկաներին, սակայն ընկերությունը չի բացառում, որ մոդելը կհայտնվի նաև Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։

Honda 0 Series շարքի երկու էլեկտրամեքենաներն էլ կարտադրվեն Honda EV Hub գործարանում, որը գտնվում է ԱՄՆ-ում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52