Wells Fargo-ն կկրճատի եվս 1800 աշխատատեղ
Ամերիկյան Wells Fargo & Co. բանկային հոլդինգը մտադիր է կրճատել շուրջ 1800 աշխատատեղ: Կրճատումները բաժին կընկնեն հիփոթեքային բաժնին: Այս մասին գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ կրճատումները պայմանավորված են հիփոթեքային բաժնի հաճախորդների կրճատմամբ:
Նշենք, որ օգոստոսին բանկն այս բաժնում արդեն իսկ կրճատել էր 2300 աշխատատեղ:
Wells Fargo բանկն ավանդների ծավալով ԱՄՆ-ի երկրորդ, իսկ հիփոթեքային վարկերի ծավալով ամենախոշոր բանկն է: