Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Nissan-ը հայտնել է ֆինանսական կիսամյակի զուտ վնասի մասին
06/11/2025 19:14
Կիսվել

Nissan-ը հայտնել է ֆինանսական կիսամյակի զուտ վնասի մասին

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն ավարտել է 2025 ֆինանսական տարվա առաջին կիսամյակը (ապրիլ-սեպտեմբեր)՝ արձանագրելով 221.9 միլիարդ իենի զուտ վնաս, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ընկերությունն ունեցել էր 19.2 միլիարդ իենի շահույթ: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում։

Գործառնական վնասը կազմել է 27.7 միլիարդ իեն, նախորդ տարվա 32.9 միլիարդ իենի շահույթի փոխարեն։ Ընկերության եկամուտը նվազել է 6.8%-ով՝ հասնելով 5.58 տրիլիոն իենի։

Վեց ամսվա ընթացքում Nissan-ն ամբողջ աշխարհում վաճառել է 1.48 միլիոն ավտոմեքենա։

Ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Nissan-ի գործառնական շահույթն ավելացել է 61%-ով՝ մինչև 51.5 միլիարդ իեն (մոտ 342 միլիոն դոլար)։ Սա դարձել է ընկերության լավագույն եռամսյակային արդյունքը՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում։

Ռեգո Ինշուրանս

LSEG-ի տվյալներով՝ վերլուծաբանները կանխատեսում էին, որ եռամսյակային շահույթը կհասնի 70.9 միլիարդ իենի։

Nissan-ը հաստատել է իր կանխատեսումները, ըստ որոնց, ընթացիկ ֆինանսական տարվա (ավարտը՝ 2026 թվականի մարտին) արդյունքներով ընկերությունը կարձանագրի 275 միլիարդ իենի գործառնական վնաս, իսկ եկամուտը կհասնի 11.7 տրիլիոն իենի։ Ընկերությունը նախատեսում է տարվա ընթացքում վաճառել 3.25 միլիոն ավտոմեքենա։

Բացի այդ, Nissan-ը հայտնել է 97 միլիարդ իենի (643 միլիոն դոլար) արժողությամբ գործարքի մասին՝ իր գլոբալ կենտրոնական գրասենյակը վաճառելու վերաբերյալ՝ բիզնեսի վերակազմավորման ծրագրի շրջանակում։ Վաճառքից հետո ընկերությունը շենքը վերցնելու է վարձակալությամբ, ստանալով մոտ 73.9 միլիարդ իենի եկամուտ, որը հաշվետվությունում կարձանագրվի որպես մեկանգամյա շահույթ ընթացիկ ֆինանսական տարում։

Գույքի և հողի գնորդ է նշվել MJI Godo Kaisha ընկերությունը, իսկ 20-ամյա վարձակալական պայմանագիրը կնքվել է Mizuho Trust & Banking բանկի հետ։ Nissan-ը չի հրապարակել վարձավճարի չափը՝ նշելով, որ գույքի գնորդը չի ցանկացել բացահայտել այդ տեղեկատվությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52