Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
BlackBerry-ին իր բաժնետոմսերի 100%-ը 4,7 մլրդ  դոլարով կվաճառի Fairfax-ին
24/09/2013 11:33
Կիսվել

BlackBerry-ին իր բաժնետոմսերի 100%-ը 4,7 մլրդ դոլարով կվաճառի Fairfax-ին

Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող կանադական BlackBerry ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է իր բաժնետոմսերի 100%-ը փոխանցել Fairfax Financial Holdings ներդրումային կոնսորցիումին: Agence France-Presse-ը գրում է, որ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 4,7 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ կողմերը գործարքի շուրջ վերջնական համաձայնության կգան նոյեմբերի 4-ին:  

Նշենք, որ ներկայում Fairfax-ին է պատկանում BlackBerry ընկերության բաժնետոմսերի շուրջ 10%-ը: Այս պահի դրությամբ Fairfax ներդրումային կոնսորցիումը BlackBerry ընկերության խոշորագույն բաժնետերն է: Մյուս բաժնետերերի բաժնեմասը կվաճառվի մեկ բաժնետոմսի դիմաց 9 ԱՄՆ դոլար գնով:

Դեռևս հինգ տարի առաջ BlackBerry-ի սմարթֆոնները համարվում էին առավել մրցունակներից, սակայն շուկայում մրցունակության առավել սրման պայմաններում այս սմարթֆոնների վաճառքի ծավալները կտրուկ նվազել էին, իսկ ընկերության բանետոմսերի գները գրանցել էին շուրջ 90% անկում:

2013 ֆինանսական տարում, որն ավարտվել էր ընթացիկ տարվա մարտի 2-ին, ընկերությունը կրել էր 646 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս՝ նախորդ տարի արձանագրված 1,16 մլրդ ԱՄՆ դոլար տարեկան զուտ շահույթի դիմաց: Արդյունքում, ընկերության մեկ սովորական բաժնետոմսի հաշվով տարեկան զուտ վնասը կազմել էր 1,2 ԱՄՆ դոլար: Ընկերության տարեկան հասույթը կրճատվել էր 40%-ով և կազմել շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Չկարողանալով հաղթահարել ֆինանսական դժվարությունները՝  ընթացիկ տարվա օգոստոսին BlackBerry հայտարարել էր, որ իր ակտիվների համար փնտրում է գնորդներ:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52