Tesla-ն շուտով կարող է իր էլեկտրամոբիլներում ներմուծել Apple CarPlay-ը
Ամերիկյան Tesla-ն աշխատում է իր էլեկտրամոբիլներում Apple Inc.-ի մշակած CarPlay համակարգի ինտեգրման վրա:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց փոխանցմամբ՝ ավտոարտադրողը սկսել է տեխնոլոգիայի ներքին փորձարկումները և դիտարկում է այն մոտակա ամիսներին ներդնելու հնարավորությունը։ Սակայն ծրագիրը դեռ վերջնական փուլում չէ, և ներդրումը կարող է հետաձգվել։
CarPlay-ը ցուցադրում է iPhone-ի ծրագրային ապահովման տարբերակ, որը օպտիմացված է ավտոմեքենաների մուլտիմեդիա համակարգերի համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

