Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Xiaomi-ն թողարկել է իր 500-հազարերորդ ավտոմեքենան
21/11/2025 18:26
Կիսվել

Xiaomi-ն թողարկել է իր 500-հազարերորդ ավտոմեքենան

Չինական Xiaomi ընկերությունը, սկսած առաջին մեքենայի վաճառքից՝ ընդամենը 602 օր անց գործարանից դուրս է բերել 500-հազարերորդ էլեկտրամոբիլը։

Հոբելյանական ավտոմեքենան դարձել է YU7 քրոսովերը Max կոմպլեկտացիայով, մարգարտե-կանաչ գույնով և լրացուցիչ կարբոնային փաթեթով։ Մոտ 362 900 յուան (մոտ 51 000 դոլար) արժողությամբ լիաքարշակ էլեկտրամոբիլն ունի 681 ձիաուժ հզորություն:

Xiaomi-ն ավտոմոբիլային շուկայում առաջին անգամ հայտնվել է 2024 թվականի մարտի 28-ին՝ SU7 սեդանի թողարկմամբ, իսկ հունիսի 26-ին սկսել է YU7 քրոսովերի վաճառքը, որը դարձել է Tesla Model Y-ի հիմնական մրցակիցը։

Ռեգո Ինշուրանս

Ընկերության տվյալներով՝ ներկայումս արտադրական կարողությունը գերազանցում է տարեկան 350 հազար ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, որոշ մոդելների մատակարարման հերթերը դեռ շարունակվում են։ Մասնավորապես, YU7 քրոսովերի համար պետք է սպասել 32-ից 38 շաբաթ, իսկ SU7 Ultra ֆլագմանին՝ 6-9 շաբաթ։

Xiaomi Group-ի նախագահ Լու Վեյբինի կանխատեսմամբ՝ շաբաթվա ավարտին ընկերությունը կկատարի իր տարեկան մատակարարման ծրագիրը՝ 350 հազար ավտոմեքենա, իսկ 2025 թվականի ավարտին նախատեսում է առաքել ավելի քան 400 հազար մեքենա։ Սույն տարվա երրորդ եռամսյակում Xiaomi-ն վաճառել է գրեթե 109 հազար ավտոմեքենա։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52