Հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունները գրանցել են հասույթի 9% աճ
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններն ապահովել են 112,8 մլրդ ՀՀ դրամի համախառն հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հեռահաղորդակցության ոլորտի հասույթն աճել է 9%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ոլորտի ընկերությունների հասույթի զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում:
Նշենք նաև, որ միայն օգոստոսին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 15,5 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 6.7%-ով, իսկ նախորդ՝ հուլիս ամսվա համեմատ՝ 4.0%-ով: