ՎիվաՍել-ՄՏՍ. 2 անգամ ավելի շատ ինտերնետ՝ նույն ամսավճարի դիմաց
Հոկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» հետվճարային սակագնային պլանով տրամադրվող ընդգրկված ինտերնետի ծավալը միևնույն ամսավճարի դիմաց կազմում է 1000 ՄԲ՝ նախկին 500 ՄԲ փոխարեն: Այս մասին նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: