Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Renault-ը կարտադրի կոմպակտ ավտոմոբիլներ Ford-ի համար
09/12/2025 14:45
Կիսվել

Renault-ը կարտադրի կոմպակտ ավտոմոբիլներ Ford-ի համար

Ամերիկյան ավտոարտադրող Ford Motor-ը գործընկերային համաձայնագիր է կնքել ֆրանսիական Renault-ի հետ՝ նպատակ ունենալով զարգացնել իր եվրոպական բիզնեսը։

Ինչպես նշվում է ընկերությունների հաղորդագրությունում, Renault-ը կարտադրի երկու մոդելի կոմպակտ էլեկտրամոբիլ, որոնք նախագծվելու են համատեղ՝ օգտագործելով ֆրանսիական ընկերության հարթակը, իսկ դիզայնը մշակվելու է Ford-ի կողմից։ Դրանց վաճառքը կմեկնարկի 2028 թվականին։

Ընկերությունները նաև ուսումնասիրում են համագործակցության հնարավորությունները ֆուրգոնների սեգմենտում, որը կազմում է Ford-ի վաճառքների հիմնական մասը Եվրոպայում։

Ռեգո Ինշուրանս

«Մեր ոլորտում պայքարը ընթանում է ոչ թե կյանքի, այլ մահվան համար, և Եվրոպան դրա լավագույն օրինակն է», — հայտարարել է Ford-ի ղեկավար Ջիմ Ֆարլին՝ Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։

WSJ-ի տեղեկացմամբ՝ ավտոարտադրողները գնալով ավելի հաճախ են կնքում գործընկերային համաձայնագրեր՝ ծախսերը նվազեցնելու և մրցունակությունը բարձրացնելու համար։ Եվրոպական ավտոշուկայի համար գլխավոր մրցակցային վտանգը համարվում է Չինաստանը։ Schmidt Automotive Research-ի տվյալներով՝ երրորդ եռամսյակում չինական ընկերությունները միասին գրավել են Եվրոպայի ավտոշուկայի շուրջ 6.7%-ը՝ հիմնականում շնորհիվ գրավիչ գների։

Ford-ը արագորեն կորցնում է իր շուկայական մասնաբաժինը․ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ընկերությանը բաժին էր ընկնում Եվրոպայում վաճառվող նոր ավտոմեքենաների ընդամենը 3.3%-ը՝ 2015 թվականի 7.2%-ի փոխարեն։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67